Չպետք է հայ զինվորի սպանության պատասխանը լինի ադրբեջանցի զինվորի սպանությունը
«Հոգևոր Հայաստան» նախաձեռության աջակից Աշոտ Մանուչարյանն այսօր հայելի ակումբում անդրադարձավ Արցախի խնդրին: Մանուչարյանի խոսքով՝ չպետք է հայ զինվորի սպանության պատասխանը լինի ադրբեջանցի զինվորի սպանությունը. «Չպետք է հայ զինվորի սպանության պատասխանը լինի ադրբեջանցի զինվորի սպանությունը: Զինվորների սպանության մասին իմանալու պահին Հայաստանում պետք է ստեղծվի խումբ, որը կհրավիրի հայության համաժողով և խնդրի լուծման տարբերակներ կառաջարկի»,- նշեց բանախոսը: Նրա խոսքով՝ աշխարհում դեռևս ոչ մի մխիթարական բան չի կատարվում և անգամ այն պարագայում, երբ թվում է, որ շուտով «ԻՊ»-ը կվախճանվի, գրոհայինները նոր տարածքներ են գրավում և ավելի են տարածվում աշխարհով մեկ: Ըստ նրա՝ բոլոր զարգացումների պատճառն այն է, որ մի համակարգ է ստեղծվել, որն ուզում է հարստությունը և ուժը կենտրոնացնել մեկ ձեռքում, և այդ համակարգը գործում է բոլոր տեղերում:
