Զավթե՜լ-զավթե՜լ մինչեւ վերջ

 Նիկոլ Փաշինյանն ամեն օր ապացուցում է, որ ինքը կեղծել է ընտրությունները, որ
չունի ժողովրդի իրական աջակցություն, ինչի մասին պատեհ-անպատեհ
հայտարարությում է, դրա վառ ապացույցն է նաեւ իր վերջին որոշումը օրենքի
խախտումով մի շարք համայնքերում համայնքի ղեկավարի ժամանակավոր
պաշտոնակատարներ նշանակելու մասին: Այս քայլով Նիկոլ Փաշինյանը նաեւ բաց
խոստովանում է՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին էլ ինչքան ուզի, այնքան
խփելու է: Այսպիսով՝ ի կատարումն «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ
օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների Հայաստանի
խոշոր քաղաքներից մի քանիսում հոկտեմբերի 13-ին նոր պաշտոնակատարներ են
նշանակվել: Իմաստն այն է, որ վարչական լծակները վերցնի նախկին
համայնքապետերի ձեռքից, որպեսզի ընտրությունների ժամանակ նրանք չկարողանան
դրանք օգտագործել:

 Եվ հակառակը` լծակները տալ այն անձանց ձեռքը, ովքեր կաշխատեն
«Քաղպայմանագրի» թեկնածուի եւ ցուցակի օգտին: Պաշտոնանկ են արվել նաեւ Գյումրու եւ Վանաձորի քաղաքապետերը, առաջինում  պաշտոնակատար է նշանակվել Ալբերտ Մարգարյանը, երկրորդում՝ Վանիկ Օհանյանը,  երկուսն էլ, բնականաբար իշխանության կամակատարներ:

 Սակայն եթե Ջերմուկում, Վայքում կամ մեկ այլ քաղաքում օրենքը թույլ է տալիս նման քայլի գնալ, ապա այլ է Վանաձորի Գյումրիի, ինչպես նաեւ Երեւանի  պարագան:

 ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հնգամյա ժամկետը չի տարածվում Երևան,
Գյումրի, Վանաձոր քաղաքների քաղաքապետերի վրա, քանի որ ավագանու
մեծամասնության որոշմամբ քաղաքապետերը միշտ կարող են փոխվել։
Համայնքի վարչական սահմանների փոփոխությունները նույնպես պաշտոնակատար
նշանակելու հիմք չեն հանդիսանում։

Այդպիսով, Վանաձորի, Գյումրու ավագանին ու քաղաքապետը բոլոր
իրավասություններով պետք է գործեին են մինչ դեկտեմբերի 5-ին կայանալիք
ընտրություններով ձևավորվող նոր ավագանու լիազորությունների ստանձնման օրը։
Եւ միայն ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝
5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում
դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության
նշված համայնքնների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական
ինքնակառավարման մարմիններն ստանձնում են իրենց լիազորությունները: Բայց
քանի որ խոսքը իշխանության ամրապնդման, իշխանությունը երկրորդ անգամ
նվաճելու մասին է, ապա Նիկոլ Փաշինյանը խորապես թքած ունի ցանկացած օրենքի
վրա եւ այն շրջանցելով էլ հասնելու է իր նպատակին: Նշենք, որ ԺՊ-ների ցանկում ուշագրավ նշանակումներ կան: Ջերմուկում, օրինակ, նշանակվել է Վահագն Արսենյանը` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի»  սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանի անխնա  քննադատության ալիքը չի շրջանցել նաեւ Արսենյանին, այսօրվա այս որոշումը  վկայությունն է այն բանի, որ այդ ամենը դասական զրպարտություն էր:

Անի Սահակյան

դիտվել է 3018 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am