«Թուրքիան պայթյունի հերթական թիրախն է. այդ պայթյունի ալիքները տարածվելու են նաև Հայաստանով». Աշոտ Մանուչարյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հոգևոր Հայաստան» նախաձեռության աջակից Աշոտ Մանուչարյանը հայտնեց, որ չնայած «Իսլամական պետության» կողմից հաջորդ պայթյունը իրականացվելու է Թուրքիայում: «Թվում է՝ «Իսլամական պետության» մոտ վախճանն ինչ-որ մխիթարական բան է տալիս, բայց դե, դա էլ այդպես չէ, պարզապես այդ գրոհայինները, որոնք մնում են տարածքները զավթելուց հետո, տարածվելու են տարածաշրջանով մեկ, իսկ կանխագուշակվող թիրախներն են Թուրքիան, Կովկասը, Միջին Ասիան, Եվրոպան։ Երբ ասում եմ՝ Կովկաս, նաև Ռուսաստանն այդ կտրվածքով թիրախ է համարվում»,- նկատեց բանախոսը։ Նրա խոսքով՝ երբ թվում է, որ շուտով «ԻՊ»-ը կվախճանվի, գրոհայինները նոր տարածքներ են գրավում և ավելի են տարածվում աշխարհով մեկ: «Այս ամենը կատարվում է Նախիջևանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունների ու Թուրքիայի՝ ուժն ու իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու ցանկության պատճառով»,- նշեց բանախոսը:
