Կասկածյալն ընկել է Մոսկվայի ՆԳՆ շենքի պատուհանից
Քրեական գործով անցնող ամբաստանյալն ընկել է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչության շենքի պատուհանից, որը գտնվում է Նովոսլոբոդսկի փողոցում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է 112 Telegram-ալիքը:
Տղամարդը մահացել է:
Telegram-ալիքի տվյալներով՝ նախկինում նա խարդախության համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:
