Ո՞ր պաշտոնյաների որդիներն են ծառայել
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների որդիների` բանակում չծառայելու հանգամանքը հայտարարեց .«Եթե առանձին անձանց մասին է խոսքը, ապա այն ճշգրտումների կարիք ունի»: Հարցին,թե կարո՞ղ է նշել մեկ պաշտոնյայի անուն, ում որդին ծառայել է, Դ.Տոնոյանը նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և գլխավոր շտաբի պետի որդիների մասին, սակայն ՊՆ համակարգից դուրս այլ պաշտոնյաների անուններ չկարողացավ թվել. «Լրացուցիչ պետք է ճշգրտեմ»:
