Թբիլիսիից ի՞նչ պատուհան են բացում Փաշինյանի համար Ալիևն ու Էրդողանը

Այսօր Բաթումիում Վրաստանի վարչապետի այն հայտարարության ֆոնին, թե Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, պաշտոնական Երևանը շարունակում է լռություն պահպանել, թե արդյոք Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հոկտեմբերի 9-ի հայաստանյան այցի ժամանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան, կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Թբիլիսին ակտիվ միջնորդական դեր է ստանձնել հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հունիսին արդեն ունեցել ենք միջնորդության հաջող նախադեպ, երբ իմ անմիջական ջանքերի, և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնությամբ մեզ հաջողվեց ազատել գերիներին, ինչպես նաև ականապատման քարտեզները հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ եմ այս ուղղությամբ: Քննարկման հիմնական թեմաներից էր մեր համագործակցությունը տարածաշրջանում՝ տարածաշրջանի ձևաչափով, և Վրաստանը ակտիվ միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև», - ըստ վրացական լրատվամիջոցների, ըստ «Ազատության», այսօր Բաթումիում մասնավորապես հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Մոտ երկու շաբաթ առաջ Ղարիբաշվիլին Բաքվում էր, իսկ երկու օր առաջ՝ Երևանում։ Նրա երևանյան այցն անցավ հնարավորինս փակ ձևաչափով. երկու կողմն էլ բավարարվեցին սոսկ պաշտոնական՝ կարճ հաղորդագրություններով, վարչապետերը մամուլի համար հանդես չեկան հայտարարություններով, ասուլիս նույնպես չկազմակերպվեց, թեև նման բարձրաստիճան այցերի արդյունքում, սովորաբար, հնչում են հայտարարություններ կամ տեղի է ունենում կարճատև հարցուպատասխան։
Այսօր, սակայն արդեն պարզ է, որ որոշակի տարբերություններ կան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարների մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրությունների մեջ։ Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության. - «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը»։

Մինչդեռ Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը մանրամասներ է հայտնում. - «Կողմերը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ՄԱԿ-ում հնչեցրած Հարավային Կովկասի համար նախատեսված Խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը նախատեսված է խաղաղություն և կայունություն ապահովել տարածաշրջանում։ Հանդիպմանը ընդգծվել է, որ խաղաղության նոր ձևաչափը կնպաստի խաղաղ հարևանության նախաձեռնության շուրջ քննարկումների անցկացմանը, ուր կներգրավվեն Հարավային Կովկասի երկրները՝ միջազգային գործընկերների հետ միասին»։

Ամիսներ տևած դադարից հետո այս հունիսին նաև Վրաստանի միջնորդական ջանքերի արդյունքում էր, որ հաջողվեց Ադրբեջանից վերադարձնել հայաստանցի 15 ռազմագերիների, որից հետո ևս 15 գերի ազատ արձակվեց արդեն Ռուսաստանի միջնորդությամբ։

Պաշտոնական Թբիլիսիի միջնորդական ջանքերի մասին վերջերս խոսք եղավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-ի հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։ Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։

«Ազատությունը» դիմել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների լրատվական ծառայություններ՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություն հայտնել Երևանում կայացած Փաշինյան-Ղարիբաշվիլի բանակցություններից, մասնավորապես՝ արդյո՞ք քննարկվել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Երկու տեղից հրաժարվել են՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

Հայաստանի կառավարության համար որքանո՞վ է ձեռնտու Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա ձևաչափերի գործարկումից օգտվել, եթե ակնհայտ է, որ Բաքվի ու Անկարայի սպասելիքները Հայաստանի իշխանություններից նույնն են: Բաքուն ու Անկարան չեն մոռացել «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու անկախ նրանից թե ինչ նոր «ձևաչափերի» ու «հարթակների» մասին է խոսք գնում, ակնհայտ են նաև Էրդողանի ու Ալիևի սպասելիքները՝ Երևանից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2413 անգամ
Լրահոս
Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am