Բաքու-Թեհրան բաց առճակատում. Ադրբեջանի վերահսկողությանն անցած Իրան-Հայաստան ճանապարհի 21 կիլոմետրի գինը

Պաշտոնական Բաքուն ու Թեհրանը դիվանագիտական ամենաբարձր՝ արտգործնախարարությունների մակարդակով սկսեցին միմյանց կշտամբել ու քննադատել։ «Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել», հայտարարեց Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայեթ Խաթիբզադեն՝ կրկին ընդգծելով, որ Թեհրանը չի պատրաստվում համակերպվել սիոնիստական ռեժիմի ներկայության հետ սեփական սահմանների մոտ. - «Իրանը կատակ չի անում իր անվտանգության հարցում: Մեր հարևանները շատ լավ գիտեն այս մասին։ Մենք հստակ փոխանցել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանին, և նրանք խոստացել են քննարկել դրանք։ Անընդունելի է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզվեն երրորդ երկրի պատճառով»։

Ավելի վաղ Խաթիբզադեի ղեկավարը՝ Իրանի արտգործնախարարն էր անդրադարձել Ադրբեջանի հետ հարաբերությունների՝ ոչ պակաս կոշտ ձևակերպումներով։ «Մենք զգուշացրել ենք Ադրբեջանի իշխանություններին, որ սիոնիստական վարչակազմի ներկայությունը իրենց երկրում չի բխում մեր տարածաշրջանի շահերից», - ասել էր արտգործնախարար Հոդեյն Ամիր Աբդոլահիանը՝ Հըզբոլահի կողմից ֆինանսավորվող al-Manar հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։ Աբոդլահիանը չի թաքցրել, որ Իրանի բանակը շաբաթներ առաջ հենց այդ նպատակով էր Ադրբեջանի սահմանին վարժանքներ կազմակերպել. - «Հյուսիսարևելյան շրջաններում մեր զորավարժությունների ուղերձը խաղաղությունն էր ու բարեկամությունը հարևանների հետ, իսկ նպատակը՝ կանխել սիոնիստական վարչակազմի ու ծայրահեղական խմբավորումների ներթափանցումը մեր տարածաշրջան»։

Պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ․ Արտգործնախարարության խոսնակն առանց դիվանագիտական ձևակերպումների, պնդեց, թե Թեհրանը զրպարտչական ու սադրիչ քաղաքականություն է վարում Ադրբեջանի դեմ։ «44-օրյա պատերազմի ընթացքում մենք հայտարարել ենք և այսօր էլ վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չկան և չեն եղել», - պնդել է Լեյլա Աբդուլաևան՝ զգուշացնելով, թե «հակաադրբեջանական այս արշավը ամենևին չի բխում Իրանի շահերից»։

«Իրանի արտգործնախարարությունը չի դադարեցնում Ադրբեջանի դեմ ուղղված զրպարտչական արշավը», - նշել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ Մեկնաբանելով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ սիրիացի զինյալներին վերաբերող հատվածը, Աբդուլաևան հավելել է. «Զարմանալի է, որ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չէր հնչեցնում»։

Հիշեցնենք, որ կողմերի միջև հեռակա բանավեճը, սակայն, այսքանով չի սահմանափակվել։ Նախօրեին է՛լ ավելի աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել Իրանի իրավապահ ուժերի սահմանապահ զորքերի հրամանատար Ալի Գուդարզին։ Գեներալ-մայորը մասնավորապես պնդել էր, թե Բաքուն հենց իսրայելական ուժերի դրդմամբ է նոր կարգուկանոն սահմանել Իրանից Հայաստան գնացող ճանապարհին, որի 21 կիլոմետրը ղարաբաղյան վերջին պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Իսրայելցիները գիտեն, որ Իրանն այնպիսի զսպող ուժ ունի, որ իմաստ չունի օպերատիվ ուժ տեղակայել մեր սահմանների մոտ։ Նրանք ընդամենը կարող են սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանները, կամ արգելել բեռնատարների մուտքը և բարձրացնել դրանց մուտքի վճարները», - ասել է իրանցի գեներալը՝ ավելացնելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիները առավել ակտիվ են Ադրբեջանում։
Իրանցի գեներալի այս պնդումներից հետո, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ հորդորելով Թեհրանին «ավելի պատասխանատու լինել և ձեռնպահ մնալ կեղծ կամ սադրիչ տեղեկություններից»։ «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զինված է ամենաարդիական սարքավորումներով, և սեփական սահմանների անխախտելիությունն ապահովելու հարցում օտարերկրյա ուժերի աջակցության կարիքը չունի», - ընդգծել է պետական ծառայությունը։

Երկու հարևանների միջև լարվածությունը հրապարակավ սրվեց շաբաթներ առաջ, երբ Ադրբեջանը մաքսատուրքեր սահմանեց Իրանից Հայաստան բեռներ տեղափոխող մեքենաների համար, երկու իրանցի վարորդների էլ ձերբակալեց՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։ Արձագանքելով այս խնդրի շուրջ Թեհրանից հնչող քննադատությանը՝ Բաքուն այսօր ակնարկել է, որ նոր կանոններն ու մաքսատուրքերը վերանայելու միտք չունի։ «Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածին, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, ապա այդտեղ սահմանապահ ու մաքսային վերահսկողության կիրառումը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է», նշել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը։

Երկու հարևան պետությունների միջև օր-օրի սրվող այս հարաբերությունների ֆոնին իրանական լրատվամիջոցները հաղորդում են, թե արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը պատրաստվում է մեկնել Բաքու և Երևան։ Այցի ժամկետներն ու օրակարգը, սակայն, դեռ չի հստակեցվում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2159 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am