Մենք այդ խաղերի մեջ չենք մտնելու. Տիգրան Աբրահամյան (video)
Խորհրդարանի ձեւավորումից հետո ընդդիմությունն առաջադրել է ԱԺ փոխնախագահ, 3 հանձնաժողովի նախագահներ, 12 հանձնաժողովում ընդդիմությունը փոխնախագահի թեկնածու է ունեցել, որոնք առանց որեւէ խնդրի առաջադրվել են ու ընտրվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս պարագայում եթե իշխանության նպատակն է՝ ինտրիգներ ստեղծել, շոուի հնարավորություն ստեղծել, ապա մենք նպատակ չունենք մտնելու այդ խաղի մեջ»,- նշեց նա։
