Ընդդիմության ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի բարեկամն է

Հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանում չլուծեցին ներքաղաքական ճգնաժամը, թեեւ փոխվեց խորրդարանական ռասկլադը եւ ավելի արմատական ընդդիմություն հայտնվեց իշխանության կողքին, սակայն Հայաստանին պատուհասած աղետը՝ Քաղպայմանագրի տեսքով շարունակում է միահեծան կառավարումը: Իսկզբանե հեռանկարային չէր այս իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցելը՝ մի պարզ պատճառով, որ իշխանությունը կեղծելու է եւ ընդհանրապես Հայաստանում որեւէ ընտրությամբ իշխանափոխություն տեղի չի ունեցել, սակայն ունենք այն , ինչ ունենք: Մյուս կողմից չի փակվել փողոցային պայքարի հնարավորությունը, ցանկացածը կարող է հանրային հզոր ալիք գեներացնել, քանի որ անգամ իշխանության աջակիցների մոտ է հիասթափություն նկատվում, ինչը պայմանավորված է ՀՀ սուվերենության ամենօրյա կորստով: Սակայն արիուտես, որ հայրենի ընդդիմությունը փոխարենը կրկին գեներացնի այդ շարժումը, զբաղված է միմյանց պառակտելով: Հատկապես ակնհայտ է, որ արտախորհրդարանական ուժերն ու անհատ ընդդիմադիր գործիչները ավելի շատ քննադատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, այլ խորհրդարանական ընդդիմությանը եւ մանավանդ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքին:
Այն, որ այդ քննադատությունների մեջ օբյեկտիվության եւ արդարացիության տարրեր կան, որեւէ մեկը դա չի հերքում, այո, Հայաստանն այսօր ոչ ստանդարտ իրավիճակում է եւ հետեւաբար անգամ ինստիտուցիոնալ հարթակում պետք է ոչստանդարտ պահված դրսեւորել: Բազմիցս ենք կարեւորել, որ ընդդիմությունը չպետք է բավարարվի միայն խորհրդարանական հարթակով եւ ցանցային պայքարը պետք է զուգահեռի դրան:
Սակայն մյուս կողմից՝ չի կարելի մեղադրել միայն մեկ-երկու ուժի ու ձեռքերը լվանալ, դատավորի կարգավիճակ ստանձնել եւ կրնկակոխ հետեւել խորհրդարանական ընդդիմության պահվածքին: Իսկ ով է ասել, որ միայն խորհրդարանական ընդդիմությունը պետք է պայքարի, այո, նրանք տնօրինում են ընտրողների ծանրակշիռ քվոտայի, բայց կրկնում ենք՝ Հայաստանում պահն այնպիսին է, որ ցանկացած կայծ կարող է մեծ հրդեհի հիմք հանդիսանալ: Դրանից բացի մենք պետք է մոռանանք քաղաքական մրցապայքարի մասին, արենայում մի ոտատեղ բացելու մասին, քանի որ սկուտեղին հայրենիքն է, եւ վերջապես ընդդիմությանը թուլացնող ցանկացած հարված ուժեղացնում է այս աղտեաբեր իշխանությանը եւ Հայաստանն ավելի արագ տեմպերով մոտեցնում նոր սպառնալիքների: Ուստի իրար քննադատելու, իրար թքել-մրելու փոխարեն համազգային համախմբման քայլեր են հարկավոր:

Անի Սահակյան

դիտվել է 3114 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am