Ինչով է Դավիթ Տոնոյանը շանտաժ անում Նիկոլ Փաշինյանին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ  որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ
Տոնոյանի փաստաբանական խումբը:

ՀՀ ՊՆ գնումների գործընթացում թույլ տրված աննախադեպ կոռուպցիայի փաստի
առթիվ հարուցված քրեական գործով անցած շաբաթ կալանավորվեցին նախկին նախարար Տոնոյանն ու ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ինչպես նաեւ զենքի
մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից
ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝
հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական
հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է
դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի
օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:

Ըստ հայտարարության` Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ
ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված ու
անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» «տեխնիկական
նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին:
«Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության բարի
համբավի վերականգման համար»,– եզրափակել են փաստաբանները։
Ակնհայտ է, որ այս հայտարարության տողատակերում Նիկոլ Փաշինյանին ուղղված
սպառնալից մեսիջ է առ այն, որ Դավիթ Տոնոյանն ինչ-որ պահից գուցե աչք փակի
պետական գաղտնիքի վրա եւ իրունեցած ինֆորմացիան հրապարակի, եթե քրեական
գործը չգնա իր համար բարենպաստ ուղղությամբ: Ինչպես հայտնի է` տարօրինակ
կերպով մեղադրանք չի առաջադրվել ԳՇ պետ Արտակ Դավթյանի նկատմամբ, այն
պարագայում, երբ բանակում որեւէ գնում առանց ԳՇ պետի հաստատման չի կարող
կայանալ: Ըստ ամենայնի՝ Դավիթ Տոնոյանը հասկացել է, որ Փաշինյանը որոշել է
իրեն իսկապես քավության նոխազ դարձնել, պատերազմի թիվ մեկ մեղավոր հռչակել
եւ որոշել է անցնել հակագրոհի: Գաղտնիք չէ, որ մեր հանրությունը սիրում է
նման աղմկոտ շոուներ, առաջին պահից թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը այս աղմկոտ
գործով փորձում է տեսարաններով կերակրել ժողովրդին, սակայն չի բացառվում,
որ նա իսկապես քավության նոխազ է փնտրում, ի վերջո, խայտառակ պարտության
համար իշխանությունից որեւէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել:
Անշուշտ, նա գիտի, որ բանակի հրամկազմը, եւ հատկապես Տոնոյանը սկանդալային
տեղեկությունների են տիրապետում իր վերաբերյալ, բայց կյանքը ցույց տվեց,
որ գեներալիտետը հակված չէ խոսելու, հիմա եթե Դավիթ Տոնոյանն ինչ-որ բաներ
էլ հայտարարի, ապա պահը բաց է թողնված եւ դժվար թե դրանք անդառնալի
հետեւանք ու նշանակություն ունենան Փաշինյանի համար: Փոխարենը ինքը կարող է
իր փիառի համար զոհաբերել հանցակիցներին
Առաջիկա զարգացումները ցույց կտան՝ արդյոք Փաշինյանն ընկրկում է Տոնոյանի
շանտաժին, թե այնուամենայնիվ իր փիառն ավելի է կարեւորելու:

Անի Սահակյան

դիտվել է 3339 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am