Պարտադիր թեստավորման պահանջը կարող է դառնալ ամսական 3 անգամ՝ 10 օրը մեկ. պետությունը խիստ կվերահսկի գործատուներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավարակից մահերի աճը եւ
պատվաստումների ոչ բավարար քանակը կարող է ստիպել իշխանություններին անցնել
ավելի կտրուկ քայլերի: Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ
պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը կարող է դառնալ 10 օր, այսինքն՝
ամսական 3 անգամ: Սա նշանակում է, որ եթե մինչ այժմ չպատվաստված
քաղաքացիները հույս ունեին, որ 14-օրը մեկ թեստ հանձնելով՝ կարող են
խուսափել պատվաստումից, ապա հիմա ստիպված կլինեն ամեն 10 օրը մեկ թեստ
հանձնել։
Պարտադիր թեստավորում չանող աշխատակիցների ու նրանց գործատուների համար
նախատեսված են խոշոր տուգանքներ, մի քանի անգամ կրկնվելու դեպքում նաեւ
քրեական հետապնդում կարող է իրականացվել:
Մեր ճշտող հարցին՝ ինչպես են վերահսկելու նման մասշտաբների
տեղեկությունները, մեզ փոխանցեցին, որ օգնելու են նաեւ ուժային
կառույցները, որոնք գործի կդնեն նաեւ իրենց տեխնիկական միջոցները: Մեզ
հավաստիացրին, որ իրավական որեւէ խնդիր լինել չի կարող, քանզի վարակված
լինելու եւ վարակ տարածելու հանրային վտանգավորությունը պարտավորեցնում է
պետությանը կտրուկ քայլերի գնալ:
Դիվանագիտական խողովակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք
արեւմտյան երկրներ հասկացնել են տալիս, որ իրենց կառավարությունները
պատրաստվում են սեւ ցուցակներ գցել այն երկրներին, որոնց իշխանությունները
չեն կարողանում ապահովել պատվաստումների որոշակի տոկոս, իսկ սեւ ցուցակ
կոչվածը կարող է լինել մուտքերի արգելք, ֆինանսական ու տնտեսական այլ
բնույթի սահմանափակումներ:
Օր օրի տարածվող համավարակը իշխանություններին փաստացի կանգնեցրել է
խնդրի առաջ։ Մի կողմից՝ մահացությունների թիվն ու բուժման կարիք ունեցող
մեծ թվով քաղաքացիները, մյուս կողմից՝ փակ սահմանների վտանգը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am