Մոսկվայում հայ է ձերբակալվել՝ մանկապղծության մեղադրանքով (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է ռուսական «Առաջին ալիքը», Մոսկվայում ազգությամբ հայ տղամարդ է ձերբակալվել մանկապղծության մեղադրանքով` 32-ամյա տղամարդն աշխատում էր մոսկովյան առևտրի կենտրոններից մեկում: «Քննության վարկածով, տղամարդը, հանդիսանալով մանկական խաղային սենյակի աշխատակից մանկահասակ երեխաների հետ խաղի ժամանակ, ճնշելով նրանց ընդդիմանալու ունակությունը, նրանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է իրականացրել», - հաղորդեց ՌԴ Գլխավոր քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
