Ագրամունտի իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացվել է ԵԽԽՎ քարտուղարությանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Ագրամունտին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը 160 կողմ ձայնով ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոն:
