Միհրան Պողոսյանի հարստանալու գաղտնիքը
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք մտավախություն չունի, որ հանձնաժողովը կբացահայտի պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ գտած անճշտությունները և նրանք չեն կարող իրենց բարեկամների անունով գրանցել ունեցվածքի մի մասը, Միհրան Պողոսյանն ասաց. «Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»:
Հարցին, թե նա պատրաստվում է՞ անկեղծ ներկայացնել իր կարողությունը, Պողոսյանն ասաց, որ ինքը շատ ավելի անկեղծ է, քան թվում է:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է նա հարստացել, որին ակնկալում են անկեղծ պատասխան, նկատեց. «Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 տոկոսն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ և 20-ում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: 2-րդ կուրսի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը սկսել է հաց արտադրել և այլն», - անկեղծացավ պատգամավորը:
