Պարոն Խաչատրյան, էդ քո աչքը լույս չի տալու. Առուշ Առուշանյանի պաշտպանը՝ ՔՊ-ականին (video)
Դատարանի շենքի մոտ հավաքված գորիսեցիներն իրենց վրդովմունքն են հայտնել Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների կապակցությամբ, պահանջել են ազատ արձակել նրան։
Գորիսեցիները դատապարտել են նաև քաղաքում ՔՊ թեկնածուի քարոզարշավն ակտիվ իրականացնող, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ Առուշ Առուշանյանի մասին անհիմն հայտարարություններով հանդես գալու համար։
