Խոշոր սադրանք ընդդեմ Կրեմլի՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպելու են Մոսկվայում հոկտեմբերի 12-ին: Այս մասին հայտնեց РИА "Новости" լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով "Россия 1" հեռուստաալիքի հաղորդումը: Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու են Արցախի և անվտանգային հարցերը:

Վերջին անգամ նրանց հանդիպումը կայացել էր հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից քիչ չանցած: Օրեր առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել էր, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման «օրակարգն ընդգրկելու է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրը, Ղարաբաղը, բնականաբար, հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրի մի թեմա է»։ «Բոլոր հարցերը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում են, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերը, անվտանգային, Ղարաբաղին վերաբերող, բնականաբար, քննարկվելու են», - ասել էր Ռուբինյանը։

Հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնեց Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում այլ մանրամասներ չհրապարակվեցին:

Փաշինյանի այցը Մոսկվա կայանալու է Ադրբեջանի կողմից ընդդեմ Ռուսաստանի մի խոշոր սադրանքի: Օրերս Մարտակերտում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից քաղաքացիական անձ զոհվեց: Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնեց, որ նույն օրը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցիների կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել:

Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվել է քաղաքի 55-ամյա բնակիչը, հաղորդեցին Արցախի մի քանի պաշտոնական գերատեսչություններ։ Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ սպանված Արամ Տեփնանցը այգում իր ամենօրյա գործերն անելիս է եղել։ «Այդ անձը Մարտակերտ քաղաքի բնակիչ, 55-ամյա Արամ Տեփնանցն էր։ Նա աշխատում էր իր սեփական տրակտորով, իր սեփական այգում, և ադրբեջանցի զինված ուժերի դիպուկահարը նկատել է այնտեղ ու կրակել այդ ուղղությամբ, որը մահացու հրազենային վիրավորում է ստացել», - հայտնել էր խոսնակը։

Իսկ ըստ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի՝ կրակոցների ժամանակ Արամ Տեփնանցը միայնակ չի եղել, այնտեղ են գտնվել նաև ռուս խաղաղապահները։ «Տրակտորը վար անելիս կրակել են, Արամը տեղում մահացել է, դիակը հանել են, բերել հիվանդանոց։ Խաղաղապահներն իր մոտ նստած են եղել` տրակտորի մեջ: Կասկածելի բան է եղել, գնացել են խաղաղապահները երևի, որ օգնեն, այդպես է ստացվել», - ասաց նա:

Ներքին գործերի նախարարության խոսնակը «Ազատությանն» ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական կրակոցից քաղաքացիական անձ է զոհվում. «Պատերազմից, զինադադարից հետո սա փաստորեն առաջին քաղաքացիական զոհն է դիպուկահարի և առհասարակ Ադրբեջանի ոտնձգություններից: Շատ դեպքերում թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը, ինչպես օրինակ` Թաղավարդում են թիրախավորվել, բնակավայրերի ուղղությամբ կրակել Ստեփանակերտում, նույն Ասկերանի վերին շրջանում, Մարտակերտում էլ շատ անգամ հրադադարի ռեժիմը խախտվել է, բայց դա առաջին քաղաքացիական զոհն է, որ ունեցանք այսօր»:

Քաղաքացիական անձի սպանությունից մեկ օր հետո ռուսական խաղաղապահ առաքելությունն արձագանքեց վերջապես։ Ռուսաստանի ՊՆ-ում հաստատեցին Մարտակերտի ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչի սպանության փաստը. «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով մահացու վիրավորում է ստատել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»:

Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանը դիմում է խոշոր սադրանքի՝ ընդդեմ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության: Թուրքերը կարծես, փորձում են ստուգել, չափել Ռուսաստանի համբերության բաժակը: Իհարկե, այդ համբերությունն անսպառ չէ, մի օր կավարտվի, բայց պետք է հասկանալ, թե Մոսկվան որքան պետք է մնա «չեզոք» խաղաղապահի դերում, եթե պարզ է, որ հարված է հասցվում հենց Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վարկանիշին:

Այստեղ միայն հարցը չէ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության՝ Հայաստանի հասարակությունը Ռուսաստանից ավելի ադեկվատ գնահատականներ է ակնկալում, ոչ թե ՌԴ ՊՆ-ից այնպիսի փաստերի արձանագրումները, որոնց ականատես ենք դառնում:

Իրականում, Բաքուն ու Անկարան կարող են հասնել իրենց երազանքին՝ ՌԴ խաղաղապահներին տարածաշրջանից դուրս շպրտելու հարցում այսպիսի խոշոր սադրանքներով, աշխարհին անուղղակիորեն հասկացնել տալով, որ Ռուսաստանը ի վիճակի չէ խաղաղապահ առաքելություն իրականացնել:

Հետևաբար, Մոսկվայի որոշելիքն է, թե որքան պետք է ենթարկվեն ու համբերեն ի պատասխան թուրք-ադրբեջանական տանդեմի բացահայտ սադրանքներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7653 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am