Ոստիկանության «02» հաղորդումը փակեք. Նիկոլ Փաշինյան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հետաքրքրվեց ՀՀ փոխոստիականապետ Անուբախ Համբարյանից, թե արդյոք օրերս դատարանի նկուղում ոստիկանության կողմից կալանավորների նկատմամբ կիրառված բռնության համար որևէ մեկը ենթարկվել է պատասխանատվության: Ի պատասխան նա նշեց, որ չի կարող հստակ պատասխանել: Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց. «Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, երբ ոստիկանությունը դեպքի ահազանգից 24 ժամ հետո, դեռ չի կարող ասել՝ միաջադեպ եղել, թե ոչ: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ եղել, այնտեղի վարչակազմը ինձ հավաստիացրել էր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, որոնք վերադարձել են դատավարությունից, մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գնդի գումարտակի հսկողության տակ: Առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, վնասվածքներով՝ վերադարձել, այս փաստը Ձեզ ի՞նչ-որ բան ասում է»: «Դա միայն դատաբժիշկը կարող է ասել, ուրիշ ոչ ոք», - ասաց փոխոստիկանապետն Նիկոլ Փաշինյանն էլ զայրացավ. «Էդ տրամաբանությամբ ոստիկանության «02» հաղորդումը փակեք, ասեք ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի՝ ինչ է եղել»:
