Րաֆֆի Հովհաննիսյանը ու Սերժ Սարգսյանը՝ գործընկեր
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ից բազմաթիվ մարդկանց հետ պատրաստ է համագործակցության, սակայն անուններ չնշեց: Միևնույն ժամանակ նաև ասաց. «Ապրիլին մեզ սպառնում է «սերժապետության» վտանգ։ Մենք ասում ենք՝ եկեք հավաքվենք, թույլ չտանք, որ Հայաստանը դառնա կուսակցապետություն»: Հարցին՝ թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին քննադատելուց հետո արդյո՞ք կարծում է, որ ՀՀԿ-ում կհամաձայնեն համագործակցել «Ժառանգության» հետ, ասաց. «Ես Սերժ Սարգսյանին, որպես լեգիտիմ, մի բանում եմ ընդունում՝ որպես ՀՀԿ-ի նախագահ: Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության լեգիտիմ նախագահն է ու, որպես իմ գործընկեր, պատրաստ եմ իր հետ քննարկել Հայաստանի ապագան՝ որպես կուսակցության նախագահ»։
