«Որևէ մեկի «պորտը տեղը դնելը» մնացել է անցած դարում». Արմեն Աշոտյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, հարցին թե ո՞վ է փոխարինելու Գևորգ Կոստանյանին ԵԽԽՎ պատվիրակությունում, տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի մոտակա նիստերից մեկում այս հարցը կքննարկվի, և՝ ինքը չի կարող այս պահին ասել, թե ով կլինի: Դիտարկմանը, որ հայկական խնդիրները լավագույնս չեն ներկայացվում դիվանագիտական առումով, նշեց. «Միայն հայկական հարցերը չեն, որ պետք է դառնան քննարկման կիզակետ, իսկ սուր ելույթ ունենալն ու որևէ մեկի «պորտը տեղը դնելը» մնացել է անցած դարում, այն իրեն սպառել է: Այսօր խորհրդարնական դիվանագիտությունը պահանջում է աշխարհի լեզվով խոսել աշխարհի հետ և լինել հետաքրքիր: Շատ կարևոր է փորձել զերծ մնալ ներքին լսարանի դոմինանտիվ ախտանիշից»:
