Ադրբեջանի իշխանությունները Շուշի են տարել օտարերկրյա դեսպանների
Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ու լրագրողներին տարել են 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացրած Շուշի քաղաք: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նրանք ծանոթացել են քաղաքի մի շարք տեսարժան վայրերին, որոնց թվում այցելել են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց հայ առաքելական եկեղեցի:
