Աշոտյանն ինչու չի ծառայել
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչու չի ծառայել հայոց բանակում, ասաց, որ ինչպես հազարավոր այլ բժիշկներ, ինքը ևս բժշկական ծառայության սպա է` դատաբժիշկ, ենթակա է զորակոչի մինչև 35 տարեկան, սակայն անցած տարի ապրիլին իր ծառայության կարիքը չի եղել:«Ես ՀՀՇ-ի իշխանության օրոք իրենց ընդունած օրենքով չեմ ծառայել` 1992թ. ընդունվելով տարկետման իրավունքով, չլինելով պաշտոնյա, սովորական ծառայողի ընտանիքի զավակ, 1998 թ. երբ ավարտել եմ բժշկական համալսաանը` չլինելով պաշտոնյա»,- պարզաբանեց նա:
