Հայաստանին կրկին մոտենում է հերթական օդային ալիքը
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է լինելու: Նրա փոխանցմամբ՝ հուլիսի 1- ից Հայաստանին Իրաքից կրկին մոտենում է հերթական արևադարձային տաք օդային ալիքը: «Եթե հունիսի 30-ին Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում կանխատեսվում է +35 աստիճան, ապա հուլիսի 1-ին կլինի +36 աստիճան, հուլիսի 2-ին՝ +37 աստիճան, հուլիսի 3-ին՝ +38 աստիճան: Իսկ հուլիսի 4-ին և 5-ին ջերմաստիճանը կհասնի մինչև +39…+40 աստիճանի: Արարատյան դաշտի և Երևանի առանձին ցածրադիր գոտիներում չի բացառվում մինչև +41 աստիճան տաքություն»,- տեղեկացրեց Սուրենյանը:
