Հայկական պատվիրակության գենետիկ թրքասերները

Օրերս ԱԺ պատվիրակությունը` Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, պաշտոնական առաջին այցն է կատարել Ռուսաստան:Պատվիրակության կազմում եղել են ՔՊ պատգամավորներ՝ այդ թվում Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Հակով Արշակյանը, Վաղարշակ Հակոբյանը և այլոք, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, պատվիրակության կազմում է եղել նաեւ Իշխան Զաքարյանը:

Հանդիպումներ են ունեցել Սերգեյ Լավրովի հետ, հանդիպելու են Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Հյուրընկալվելու են նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին` Գարեգին Բ-ի եղբորը:

Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Նշենք, որ վերջինս հայտնի է իր հակահայ քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ Լեոնիդ Կալաշնիկովը Ռուսաստանի Դաշնության V, VI և VII գումարումների Պետդումայի պատգամավոր է: Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների Պետդումայի հանձնաժողովի նախագահն է, Կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ: 2008 թվականից ՝ Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Նախագահության անդամ, միևնույն ժամանակ ՝ Կոմկուսի Կենտկոմի քարտուղար՝ միջազգային և տնտեսական հարաբերությունների հարցերով:

Լեոնիդ Կալաշնիկովը, երբ ռուսական «Ազատ մամուլ» ծրագրի հյուրն էր, ռուս-հայկական հարաբերությունների առնչությամբ հանդես է եկել հստակ թուրքամետ դիրքորոշմամբ։ Ըստ սույն պատգամավորի, Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը։ Դիմելով մեզ՝ հայերիս, նա հայտարարել է՝ «այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար» ու խորհուրդ տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք» և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։

Կալաշնիկովն ադրբեջանական շահերի հայտնի լոբբիստ է, բայց ավելին, Կալաշնիկովի հայտարարություններն ընկալվում են որպես Ռուսաստանի իշխանությունների, քաղաքական էլիտայի դիրքորոշում ու այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս է Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության ղեկավարությունը, որի իշխանական կառույցների անդամները հանդես են գալիս ընդդեմ Հայաստանի շահերի ու բացահայտ աջակցում են Ադրբեջանի իշխանությունների ֆաշիստական գործելակերպը՝ Հայաստանի նկատմամբ, հանդուրժում այս ամենը: Ուրեմն, սա նաև ռուսական որոշակի քաղաքականության մաս է:

Կալաշնիկովը մի առիթով նշել է. «Ես շփվել եմ հայկական պատվիրակության հետ, և ուղիղ հարցրել եմ. դուք պատկերացնու՞մ եք՝ որքան բարդ է սահմանազատումը: Իսկ դուք Ադրբեջանի հետ անգամ դիվանագիտական կապեր չեք հաստատել: Սահմանազատումը բանակցությունների հարց է, և ոչ թե պատերազմի՝ երկու կիլոմետրի համար: Ինչ իմաստ ունի Երևանի համար ներգրավել ՀԱՊԿ-ին մի բանում, որպեսզի ամբողջությամբ փչացնի հարաբերությունները, որոնք նոր-նոր սկսել են ձևավորվել Բաքվի հետ: Նման հարցերը լուծել ռազմական ճանապարհով, և այն էլ Ռուսաստանին ներգրավելու հաշվին, կատարյալ հիմարություն է. ՀԱՊԿ-ը դրա համար չի ստեղծվել»,- ասել է Կալաշնիկովը «Սվոբոդնայա պրեսսա» պարբերականի հետ զրույցում: Նա նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը նախատեսված է եռակողմ համաձայնագրով» և հայերին ձեռնտու է բացել սահմանները: «Ախր Հայաստանը տասնամյակներով նստած է եղել շրջափակման մեջ, հայերը երկրից դուրս էին հանում երեխաներին, հատկապես տղաներին, որպեսզի նրանց բանակ չտանեն: Բայց հիմա ղարաբաղյան հանգույցը բացված է, ցավոք, պատերազմի միջոցով: Ուրեմն բացե՛ք երկիրը, շնչեք, այնպես արեք, որ ձեզ լավ լինի»:

Մի օր էլ նույն Կալաշնիկովը հայտարարել է. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»:

Այսքանից հետո, հետաքրքիր է՝ պատվիրակության դեգեներատ և տգետ անդամներից որևէ մեկը, ինչու հարց չի բարձացրել, թե ում հետ են նստելու մեկ սեղանի շուրջ, և ինչու չեն պահանջել, բացառել նրա ներկայությունը հանդիպմանը: Կարելի է պատկերացբել, թե ինչ արագությամբ է Կալաշնիկովը հանդիպումից հետո զանգահարել իր իրական տերերին՝ ադրբեջանցիներին, և զեկուցել ողջ հանդիպման մանրամասները: 

դիտվել է 5706 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am