«Ամոթ բան չկա, Կարեն». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, ասաց, թե երբ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ էր, նա շատ կարճ ժամանակահատվածում հասկացավ, որ դա իր տեղը չէ։ «Նա գնաց Մոսկվա, որտեղ ուներ բիզնեսներ, հիմա նա թող հայ ժողովրդին ասի, թե ունի՞ բիզնես Հայաստանում, թե՞ չէ: Ամոթ բան չկա, Կարեն», - ասաց «Ժառանգության» առաջնորդը։ Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քաղաքական որևէ հանդիպում Հայաստանում դեռևս չի անցկացրել:
