Ուսապարկ, թե՞ բուլդոկ

Խորհրդարանի թիվ մեկ ուսապարկ, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ ի պատասխան հարցի, որ երկրում խոսքի ազատույան եւ ժողովրդավարության ակնհայտ դեֆիցիտ է նկատվում, ով խոսում է, իշխանությունը պողպատյա մուրճով տալիս է գլխին, ցուցադրել է իր տկարամիտությունը. «Ասում եք՝ ով բերանը բացում է՝ մուրճով տալիս եք գլխներին: Դուք ձեր բերանը հաճախ եք բացում, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում», պատասխանելով հարցին՝ ասել է նա: Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներին ուսապարկի հետ համեմատության հեղինակային իրավունքը հենց Ալեքսանյանինն է, այս անձնավորությունն, անշուշտ, ամենադիպուկը բնութագրեց իր գործընկերներին, իհարկե, ինքը ՔՊ-ից հեռացողներին նկատի ուներ, բայց իրականում այն բոլորին է վերբերում, ավելի դիպուկ բնորոշում, ի դեպ, դժվար էր պատկերացնել: Դե, մարդը բոլորից լավ գիտի սեփական կշիռը, պոտենցիալը եւ ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Հիմա այս սահմանափակ պատասխանատվությամբ ուղեղային զանգվածի տնօրենը ցինիզմի մաստեր կլաս է ցուցադրել, թե բա ձեր գլխին մուրժի հետքեր չկան: Այս անձավորությամ գլխում տեղավորված մտածելու օրգանը հավանաբար իրերն ու երեւույթներն ընկալում է բացառապես ուղիղ իմաստով, հավանաբար իր քառանկյուն գլխի վրա մի քանի անգամ նման հարվածներ է ստացել, օրինակ, երբ դեռ ԲՀԿ-ի ակտիվիստ էր, ու Ծառուկյանի բարեգործական նպատակով բաժանվող այլուրն էր ըստ մամուլի տեղեկությունների գողանում, կամ ՔՊ տեղափոխվելուց հետո այն արտահայտության համար, որ ԲՀԿ-ական շարքերում Ալեն Սիմոնյանին մարմնավաճառ էր անվանել եւ պնդել, որ մեկ անգամ մարմնավաճառը հավերժ մարմնավաճառ է։
Թեպետ մյուս կողմից՝ այլ պատասխան հնարավոր էլ չէր սպասել Փաշնյանի անձնական օգտագործման պարկից: Ակնհայտ է, որ պատգամավորական մանդատ ստացած այս ախրանիկային կազմվածքով անձնավորության գործառույթը բոլորովին այլ է: Օրինակ մեկ պատրաստ է ծաղրածուի դեր ստանձնել, լրագրողների ուշադրությունը սեւեռել իր վրա, որպեսզի միջանցքի այդ հատվածով կարողանա անցել իր կապիտուլանտ շեֆ Նիկոլ Փաշինյանը ու չհայտվի լրագրողների օղակում, մեկ տեսնում ենք, որ բուլդոկի գործառույթ է ստանձնում եւ ֆաս հրահանգով հարձակվում ընդդիմադիր պատգամավորների վրա՝ բառիս ամենաուղիղ եւ փոխհաբերական իմաստով: Որ նա Փաշինյանի գրած տեքստերի ընթերցողներից մեկն է, դրանում երկու կարծիք չկա, բայց հիշում ենք, որ նա էր, ով հարձակվեց ու հարվածեց ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին: Ուստի վարժեցրած այս անձնավորությունից դժվար այլ բան սպասել:
Ու մինչ թիվ մեկ ուսապարկը փորձում էր աչքի ընկնել իր տկարամտությամբ, Հ բարձր դատարաը ընդունեց հերթական որոշումը, որով եւս մեկ քայլ հետընթաց է լինելու խոսքի ազատության առումով: ՍԴ-ն անփոփոխ թողեց վիրավորանքի ու զրպարտության համար պատժաչափերի ավելացմա համար ուսապարկերի ընդունած վերջին նախագիծը եւ այն կմտնի ուժի մեջ՝ մահակ դառնալով ազատ խոսքի ու ԶԼՄ-ների գլխին:

Անի Սահակյան

դիտվել է 2661 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am