Նիկոլ Փաշինյանը պարգևատրում է Շուշին հանձնողներին

Կասկածելի ծագման Արգիշտի Քյարամյանի կարիերայի վերելքը շարունակվում է: Անհայտ այս անձնավորությունը, որը հրաժարվեց սեփական հորի ու հիգ-վեց տարվա ընթացքում շարքային քննիչից դարձավ ԱԱԾ տնօրեն, իսկ այսօր արդեն՝ Քննչական կոմիտեի տնօրեն, երեկ իր հարկի տակ է ընդունել վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին եւ ուշագրավ հրահանգներ լսել: ՔԿ-ի կազմավորման 7-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Փաշինյանը նրա կուրծքը փայլեցրել է եւս մեկ մեդալով, թեպետ Արգիշտիի կրծքավանդակին դրա պակասը չի զգացվում, մոտ 30-ամյա երիտասարդը չգիտես որ արժանիքի համար արդեն հասցրել է մեդալապատել սեփական կուրծքը: Ըստ ամենայնի իշխանությունը այս երիտասարդին փայփայում ու հատուցում է ոչ միայն քաղաքական հրահանգներն իրավական տեսք հաղորդելու եւ իշխանության ներքին հակառակորդների դեմ գործեր կարելու համար, այլեւ Շուշիի հանձնման գործընթացը պատվով կատարելու, պատերազմական բունկերում դավաճանական սցենարը կյանքի կոչելու ողջ ընթացքում Աննա Հակոբյանի անվտանգությունը պահելու համար:

Պատերազմի օրերին՝ դեռեւս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Մամուլում նրա մասին բազում տեղեկություններ հայտնվեցին, որ գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։
Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազկակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։
Սակայն ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականություններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից՝ ըստ որոշ լուրերի իր հետ տանելով ԿԲ Շուշիի մասնաճյուղի փողերը:
Ուշագրավ է, որ փաստորեն պատերազմի պարտության, ասել է, թե դավաճանության այդ ողջ գործընթացին անմիջական մասնակցություն դրսեւորած Քյարամյանին երեկ Նիկոլ Փաշինյանը ցուցումներ է տվել պատերազմի դեպքերի քննության վերաբերյալ, ասելով, թե կարեւորում է, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: <<Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա:
Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա>>, ասել է նա: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ութ ամիս առաջ փոխելով ՔԿ պետին, Քյարամյանին նշանակելով այդ պաշտոնում անթաքույն նպատակ է հետապնդում պարտակել հենց պատերազմի վերաբերյալ բոլոր քրգործերը, պատահական չէ, որ որեւէ գործ պատշաճ քննության չի ենթարկվել ,չնայած Փաշինյանը պատերազմից հետո անընդհատ խոսում է դավաճանների մասին եւ պարտության մեղքը բարդում նրանց վրա, սակայն մինչ օրս որեւէ դավաճան այդպես էլ չհայտնաբերվեց, թեպետ կա արուցված քրեական գործ:
Ուշագրավ է նաեւ Նիկոլ Փաշինյանը ՔԿ-ին շնորհակալություն է հայտնել ընտրությունները պատվով անցկացնելու համար, իհարկե, նա շեշտել է, թե կառույցը ապաքաղաքական է եւ ակտիվ դերակատում չի ունեցել, այլ երկրում խաղաղ մթնոլորտ է ապահովել, ոչի արդյունքում կայացած ընտրությունները ողջունել են միջազգային հանրությունը, բայց իրականությունը , անշուշտ, այլ է, եւ բոլորն են հիշում, թե նախընտրական եւ ընտրական գործընթացների ժամանակ իրավապահները ինչպիսի տեռոր էին իրականացնում ընդդիմադիրների նկատմամբ եւ առհասարակ իրենց գերխնդիրը դարձել է Փաշինյանի պաշտպանությունը: Եթե ՔԿ-ն եւ ՀՀ իրավապահ մյուս կառույցներն իրենց բարձունքի վրա լինեին, ապա այսօր պատասխանատվության կենթարկեին Նիկոլ Փաշինյանին, ոչ թե անպատժելիության մթնոլորտ հաստատելով կխրախուսեին նրա կողմից ամենօրյա սպառնալիքները: Դիցում ԱԺ-ում վերջի արցուպատասխանի ժամանակ նա բռնության կոչեր էր անում՝ հորդորելով Արթուր Վանեցյանին կտտանքների ենթարկել:

Ինչեւէ, ակնհայտ է, որ անհայտ ծագման Քյարամյանը պատահական մարդ չէ, նա սորոսածին ամենակարկառուն պաշտոնյաներից մեկն է, որին ի դեպ, կառույցի 7-ամյակի առիթով հատուկ ուշադրության արժանացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ շնորհավորական ուղերձ հղելով:

Անի Սահակյան

դիտվել է 668 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am