Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել.ՔԿՎ
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են,որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյարդաբանի զննությամբ կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը հունիսի 29-ին միջնորդություն էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին՝ իր պաշտպանյալին բժշկական զննության ենթարկելու համար, «…հատկապես պարզել գլխուղեղի ցնցում ստանալու վերաբերյալ փաստը»: Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում խոշտանգման ենթարկված Արայիկ Խանդոյանի պաշտպանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ասելով, որ Արայիկ Խանդոյանը խոշտանգման է ենթարկվել հենց դատարանի շենքում:
