Իմ մեղքն այն է,որ շատ եմ ուտում.Րաֆֆի Հովհաննիսյան
«Ես շատ մեղքեր ունեմ, շատ եմ ուտում, շատ եմ խմում, ժպտում ու սիրում, այսօր Արմենուհու ու իմ ամուսնության 32-րդ տարեդարձն է, մարդիկ ինձ մոտենում ու ասում են, թե «ինչ զոհողություն արեցիր, Հայաստան եկար 27 տարի առաջ, երբ կարող էիր փաստաբան լինել, խաղաղ օվկաինոսի վրա մեծ վիլլա ունենալ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիմնական զոհողությունն իր վրա կրել է Արմենուհին։Նա ծնվել է Վարդաշենում ու 10 տարեկան հասակում գնացել Ամերիկա, որ ունենա, նորմալ կյանք, բայց ինքը սխալ հաշվարկ կատարեց՝ կարծելով, որ ամերիկահայ փաստաբանի հետ է ամուսնանում, բայց վերադարձավ Հայաստան», - հավելեց «Ժառագության» առաջնորդը։
