Գևորգ Սաֆարյանին դատարանի նեսում բռնության են ենթարկել.փաստաբանի հայտարարությունը
Քիչ առաջ դատական նիստի ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարություն տարածեց` նշելով, որ Գևորգ Սաֆարյանին դատարանի նեսում բռնության են ենթարկել: «Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Շենգավիթի դատարանի շենքի խցերից մեկում բռնի ուժ և հայհոյանքներ են տեղում»։ Այս տեղեկությունը նրա փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց դատարանին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և խնդրեց Գևորգին անհապաղ բերել նիստերի դահլիճ։ Դատավորը հարցին չանդրադարձավ, նշելով, որ այս պահին ինքը քննարկում է պաշտպաններ ներգրավվելու հարցը։ Այս պահին պաշտպանները պահանջում են դատարանի դահլիճ բերել, թե՛ Ժիրայր Սեֆիլյանին, թե՛ Գևորգ Սաֆարյանին, թե՛ Ներսես Պողոսյանին։ Դատարանում է նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը:
