Բոյկոտող երկրները մտադիր չեն բանակցել ճգնաժամի հաղթահարման շուրջ. Դոհա
Al Arab թերթի փոխանցմամբ, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին Վաշինգտոն այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողներին ասել է,որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը մտադիր չեն Կատարի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը կարգավորել բանակցությունների ճանապարհով: «Առկա է միտում, որը մատնանշում է, որ շրջափակում իրականացնող երկրները մերժում են ճգնաժամի կարգավորումը բանակցությունների միջոցով:Պահանջների ցուցակը պատրաստվել է այնպես, որ այն մերժվի:Դոհան պնդում է «այնպիսի լուծում, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի սկզբունքների եւ պետության ներքին գործերին չմիջամտելու վրա»»,-ասել է նա; «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը պարզ էր ճգնաժամի սկզբից, այն է՝ էսկալացիա թույլ չտալ տարածաշրջանում,-ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
