Թրամփը կբանակցի Պուտինի հետ
«ABC»-ն հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում կայանալիք «G20»-ի գագաթնաժողովի ժամանակ, հայտնել է Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի միջև առանձին հանդիպում չի նախատեսվում։
