Իրանը չի մոռանա թուրք-ադրբեջանական սադրանքն ու Մոսկվայի կրավորական կեցվածքը

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի, Թվիթերում երեկ գրել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության զարգացման նախարար Ռոստամ Հասեմին։ «Փոխնախարարներին տրված հատուկ հանձնարարության շնորհիվ Նորդուզից Հայաստան գնացող ճանապարհի և կովկասյան միջանցքի հարցը կլուծվի», - պնդել է իրանցի նախարարը՝ հավելելով․ - «Նրանք, ովքեր խնդիրներ էին առաջացնում, պետք է իմանան, որ մեր ճանապարհը չեն կարող փակել։ Իսկ այ «այրված կամուրջները» վերականգնելը բարդ կլինի»։

Թե ում են ուղղված այս խոսքերը, իրանցի նախարարն իհարկե չի հստակեցրել, սակայն պարզ է, որ այս օրերին Իրանին սադրողները՝ առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև Թեհրանի մտահոգություններն անտեսողները, մասնավորապես Ռուսաստանը, պետք է հստակ իմանան, որ կրավորական կեցվածքը Իրանը երբեք չի մոռանալու, ու հարկ եղած դեպքում այլ հարցերում նրանից զիջումներ ակնկալելը բարդ է լինելու:

Բոլորին է հայտնի, որ Իրանի իշխանությունները մշտապես եղել են բարդ բանակցողներ, իրենց շահը պահող ու չզիջող բանակցողներ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմից սադրանքներից հետո, նրանք եթե ոչ ակնհայտ, ապա գոնե մի հակառակորդ ավել ձեռքբերեցին:

Իրանն ու Հայաստանն, ինչ-որ առումով, անգամ նույն իրավիճակում են, իրական դաշնակիցներ չունեն, որոնք կոշտ կընդդիմանան Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ունեցած հավակնություններին ու սանձարձակ պահվածքին: Բայց ամեն ինչ ժամանակավոր է այս աշխարհում ու փոփոխական, ո՞վ գիտե թե ամիսներ անց ինչ կլինի, ում շահերին կխփի թուրք-ադրբեջանական տանդեմը:

Իրանի արտգործնախարար Հասեյն Ամիր Աբդոլահիանը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը բավական ուշագրավ հարցազրույց է տվել, որում նա իհարկե շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, ու Իրանը նրանցից մեկի հետ չի աշխատի մյուսի դեմ։ Իրանցի պաշտոնյան ասել է, թե Իրանի նոր կառավարությունը իր գլխավոր սկզբունքներից մեկը համարում է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես հյուսիսային հարևանների հետ։ «Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Երկու օր առաջ Հայաստանի իմ գործընկերն էր ժամանել Իրան, լավ կլինի, որ ադրբեջանցի մեր գործընկերը ևս հնարավորություն գտնի Իրան այցելելու համար։ Ես իմ հերթին, հենց հնարավորություն լինի, որպես բարիդրացիության նշան, կայցելեմ Ադրբեջան ու Հայաստան»։

Իրանի արտգործնախարարը միաժամանակ նշել է, թե Հարավային Կովկասում ինչն է անհանգստացնում Թեհրանին: «Առաջինը,- ասել է նա,- դրսի որոշ ուժեր փորձում են ազդեցություն գործել տարածաշրջանի վրա, որպեսզի փոխեն սահմանները, փակեն սահմանային անցումները կամ տեղաշարժեն դրանք։ Միաժամանակ մենք նկատում ենք ահաբեկիչների ներկայություն, որոնք այնտեղ են հայտնվել Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Մենք սա ասում ենք` ոչ մի դեպքում կասկածի տակ չդնելով մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Մեր հետ բանակցություններում Ադրբեջանի պաշտոնատար անձինք խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու համար»։

Թեհրանին անհանգստացնող մյուս խնդիրը նա նշել է Իսրայելի գործոնը։ «Պետք է նշեմ նաև Իսրայելի սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժումը մեր տարածաշրջան Ադրբեջանի տարածքից։ Մենք դա անընդունելի ենք համարում։ Մենք այս ամենը պետք է կարգավորենք բարեկամության և բարիդրացիության հիմքի վրա։ Մեզ Ադրբեջանի հետ պատմական և մշակութային ահռելի շերտ է կապում, և չի կարելի թուլ տալ, որ որոշ լրատվամիջոցների հրապարակումներ ստվեր գցեն դրա վրա», - ասել է նա։
Իրանի արտգործնախարարը ուղիղ չի պատասխանել դեպի Նախիջևան Իրանի կողմից օդային տարածքը փակելու, ու թե նման քայլերը որքան հեռու կարող են գնալ հարցին, այլ անդրադարձել է միայն հարցի երկրորդ մասին՝ 3 գումարած 3 ձևաչափով համագործակցության հնարավորությանը, որը հիշատակել էր Ռուսաստանի արտգործնախարարը նրանց համատեղ ասուլիսում։

Իրանի արտգործնախարարի խոսքով` հակամարտության լուծման շատ ձևաչափեր կան, դրանցից մեկը երեք գումարած երեքն է, որի մասին խոսվեց դեռ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մյուսը նա նշել է Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը։ «Մենք գտնում ենք, որ չափից մեծ նոր պահանջները միայն բարդացնում են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ընդգծել է նա։ «Իրանը գտնում է, որ բոլոր կողմերը պետք է ջանք թափեն իրավիճակը նորմալացնելու և լարվածությունը լիցքաթափելու համար, վերջին շրջանում տարածաշրջանը բավականաչափ վատ բաներ է տեսել։ Որոշ կոշտ հայտարարություններ մենք ոչ կառուցողական ենք համարում և գտնում ենք, որ եթե իրավիճակին խելամիտ ու իմաստուն մոտենանք, կարող ենք Ադրբեջանի և Հայաստանի, մեր երկու հարևանների հետ լավ ուղի մշակել բոլոր խնդիրները լուծելու համար, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Գլխավորը կենտրոնանալ կառուցողական մոտեցումների վրա և թույլ չտալ տարածաշրջանում դրսի միջամտությունը՝ Իսրայելի սադրանքներն ու ահաբեկիչների ներկայությունը»,- ռուսական պետական հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարը։

Նկատենք, որ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի այցը Մոսկվա Իրանում նախագահական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարության արտգործնախարարի առաջին այցն էր ու բանակցությունները Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այցի նախօրեին Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թեհրանում հանդիպում էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունները Իրանի արտգործնախարարը հիանալի է գնահատել․ «Հիանալի բանակցություններ Մոսկվայում Լավրովի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակով, ներառյալ՝ Աֆղանստան, Կովկաս, Սիրիա, Եմեն ու միջուկային գործարքը»,- Թվիթերում գրել է նա, նշելով, որ կողմերը համաձայնեցին սերտ համագործակցել տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպես նաև օժանդակել երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել, որ մինչև տարեվերջ տեղի ունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նոր ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3452 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am