Միջանցքի ճանապարհն արդեն բացված է

Հայաստանի երկնքով՝ Բաքու-Նախիջևան երթուղով ադրբեջանական ինքնաթիռի թռիչքը մի քանի օր է լայն քննարկվում է հասարակական-քաղաքական շրջանակներում: Իշխանությանն ներկայացուցիչներն ու պրոպագանդան փորձում են ցույց տալ, որ արտասովոր բան տեղի չի ունեցել եւ նախկինում էլ ադրբեջանական ինքնաթիռների համար բաց է եղել Հայաստանի երկինքը:

Եւ չնայած բաց է եղել, քակայն առանց իշխանության բարձր օղակների համաձայնության, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ին չէր թույլատրի մեր երկնքով թռիչք կատարել՝ անկախ այն հանգամանքից, որ, ինչպես կոմիտեն է ասում, երբեւէ արգելք չէր էլ սահմանվել: Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը հայտարարեց. «ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ, ըստ ընթացակարգերի, քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որեւէ թույլտվություն չի պահանջվում»:
Կոմիտեն իր այս հայտարարությամբ փորձեց մոլորեցնել հասարակությանը: Կառավարության 2003 թ. որոշման մեջ ասվում է, որ «ՀՀ օդային տարածքով քաղաքացիական օդանավերի տարանցիկ թռիչքներն իրականացվում են առանց նախնական թույլտվության տրամադրման՝ հիմք ընդունելով միայն օդային տարածքի կազմակերպման միավորի եւ օդային երթեւեկության սպասարկման մարմինների հետ սահմանված կարգով փոխանակվող հաղորդագրությունները»:
Այսինքն՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները տարանցիկ թռիչքի թույլտվություն որպես այդպիսին չեն տալիս, սակայն ավիափոխադրողը (կոնկրետ այս դեպքում` ադրբեջանական «AZAL»-ը) մինչեւ չվերթ իրականացնելը պետք է հաղորդակցվի ՀՀ օդային տարածքի կազմակերպման միավորի եւ օդային երթեւեկության սպասարկման մարմինների հետ, փոխանցի թռիչքի մասին ինֆորմացիա, ինչից հետո հնարավորություն կստանա (կամ չի ստանա) օգտվել մեր օդային սահմանից:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս դիմել է մանիպուլացիայի ասելով՝. «Երեւանը եւս ամբողջ այս ընթացքում, ժամանակահատվածում Երեւանի «Զվարթնոցից» թռիչքներ, օրինակ, դեպի Աստանա կամ դեպի արեւելյան Ռուսաստան օգտագործել է Ադրբեջանի տարածքը: Այսինքն՝ ինֆորմացիան մի մասով ներկայացվել ա, բայց ամբողջական չի ներկայացվել, որպեսզի եւս մեկ անգամ քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահեն»:
Սակայն փորձագետները հակադարձեցին, որ հայկական որեւէ օդանավ չի թռչում Ադրբեջանի տարածքով, խոսքը այլ երկրների ավիաընկերությունների օդանավերի մասին է:
Հետեւաբար իրականույունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը իր կիրթ ըկերոջ հետ պայմանավորվածություն է կայացրել ադրբեջանական ինքնաթիռի թռիչքի հարցում՝ ըստ էության ճանապարհ բացելով թուրքական միջանցքի համար, որ, ըստ փորձագետների, Մեղրիով բացվելիք միջանցքի օդային տարբերակն է:
Ադրբեջանի նախագահն իր երկրում Եվրամիության նոր ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ արդեն հայտարարել է, թե «մասամբ սկսվել է» Հայաստանի հետ հաղորդակցությունների բացումը:

Անի Սահակյան

դիտվել է 2436 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am