Փաշինյանը հաստատում է 5 միլիարդանոց գործարքի գոյությունը

Ազգային անվտանգության մարմինները պետք է ձեր խմբակցության ղեկավարով զբաղվեն, նախօրեին խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր վարչապետ Փաշինյանն ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեկի հարցադրման, որը վերաբերում էր 2018-ին Դուշանբեի հանդիպումից հետո ձևավորված այն օպերատիվ կապին, որ գործում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև և որի մասին ազդարարվեց հենց Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումից հետո:

Բանն այն է, որ պատգամավորը այդ օպերատիվ կապն է դիտարկել «դավաճանության» կոմունիկացիա, ինչին ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ կոմունիկացիան եղել է այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, իսկ այն ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Փաշինյանը նկատել է, որ, եթե եղել է դավաճանական կոմունիկացիա, ապա այստեղ հարցերը պետք է ուղղել այդ կապն ապահոված մարդու՝ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի հասցեին:
«Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ էդ ինչ ա պայմանավորվել եւ ում հետ։ Եթե պայմանավորվել ա դավաճանության մասին, ինձ չի զեկուցել ինքը, եթե Ձեզ զեկուցել ա, ուրեմն դա իրա անձնական նախաձեռնությունն ա եղել, եւ, ուրեմն, կարծում եմ՝ մեր ազգային անվտանգության մարմինները պետք ա ձեր խմբակցության ղեկավարով ու Ձեզնով զբաղվեն, տենան՝ էդ ի՞նչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել, ու դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ Դուք ի՞նչ գործ եք ունեցել ընդհանրապես... Եվ զգույշ եղեք, եթե էդ համառությամբ տենց հետեւողական գնաք եւ էդքան տեղեկատվություն ունեք, կարող ա պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից», հերթական անգամ մանիպուլացիայի է դիմել Նիկոլ Փաշինյանը: Վանեցյանը, հիշեցնենք, ընդամենը մեկ տարի է զբաղեցրել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, թե ինչ ջրեր են հոսել նրա պաշտոնանկությունից հետո, ավելի ճիշտ՝ ինչ փողեր են հոսել այդ օպերատիվ կապի միջոցով, դավաճանական գործարք է տեղի ունեցել, ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի այսօրվա պահվածը: Մինչ անդրադառնալը դրան, նշենք, որ պարզաբանմամբ է հանդես եկել նաեւ Վանեցյանը՝ ասելով, որ այդ օպերատիվ կապը վերաբերել է բացառապես պետության անվտանգությանը, սահմանային դեպքերին եւ մարդկանց առողջությանն ու կյանքին։ Մինչդեռ մամուլում հրապարակվել է քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին, որը չի հերքվել։ Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով Վանեցյանի խոսքով՝ զբաղվել է մեկ այլ անձ։ <<Նիկոլ Փաշինյանին պետք է առանձնահատուկ հիշեցնեմ, որ իմ կողմից իրականացվող կապը կոնկրետ դեպքից հետո զգալի նվազել էր, որից հետո՝ ամբողջությամբ կասեցվել։ Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները, քանի որ ես, առնվազն, նրան մի քանի անգամ բացատրել եմ, որ հատուկ ծառայություններում գաղտնի տեղեկության հետ առնչություն ունեցած նախկին պաշտոնյաներն իրավունք չունեն բացահայտել ծառայության ընթացքում իրենց հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները»,- ասել է Վանեցյանը՝ չբացահայտելով կոնկրետ դեպքը, որն ըստ էության իր նկարագրած գաղտնի տեղեկությունն է: Սակայն պատերազմից հետո մամուլում արծարծվեց հինգ միլիարդի դոլարի եւ Ալիեւի՝ Վանեցյանին փոխանցած ինչ-որ ծրարի պատմությունը: Եթե Փաշինյան-Ալիեւ գործարք չի կայացել, այսօր ՀՀ վարչապետը առնվազն ամենամեղմ տարբերակով կարձագանքեր Ադրբեջանի նախագահի հրապարակային վիրավորանքներին ու ստորացումներին, իսկ Փաշինյանի լռությունն առվազն խոսում է այն բանի մասին, որ գործի մեջ միլիարդեր կան:

Անի Սահակյան

դիտվել է 4331 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am