Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ ամեն ինչում ես եմ մեղավոր

Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանի պատվաստումների թեմայով ցուցադրած շոուն ավելի շատ իր դեմ օգտագործվեց: Հիշեցնենք՝ երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները դանդաղ են ընթանում, քանի որ որոշ մարդիկ բացասական, հակապատվաստումային ինֆորմացիոն դաշտ են ձեւավորում, այդ մասին քարոզչություն անում, Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ, թե իրեն չի հետաքրքրում, պահանջեց՝ այսուհետ չդժգոհել ու արդյունք ապահովել:
«Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք։ Վատ ա, շատ վատ ա պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Եվ վերաբերում ա դահլիճում նստած բոլոր մարդկանց», մասնավորապես ասաց Փաշինյանը հավելելով.«Մենք ամեն անգամ կառավարության նիստում պիտի ասենք չորս հոգի կամ հարյուր հոգի ինչ-որ բա՞ն ա ասում։ Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք ով ա խանգարում, ով չի խանգարում։ Գնացեք լուծեք, առողջապահության նախարարությունը, պետական մնացած մարմինները... մենք հո ստեղ չե՞նք հավաքվել՝ ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են մեզ գործել։ Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել»։
Ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել հակաքարոզչության հեղինակներով:
«Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալե'ք, կալանավորե'ք։ Էդ բժիշկները, ովքեր որ օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար... շատ խիստ է միջոցներ ա պետք ձեռնարկել։ Գլխավոր դատախազին եմ դիմում, նաև՝ մեր քննչական մարմիններին», - ասաց Փաշինյանը։ Նա պահանջեց՝ ետական համակարգում չատվաստված մարդ չտեսնի:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ իշխանությունը մտադիր է չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում` մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա: Մի կողմ թողնենք, որ ամենաբարձր մակարդակով տեռոր է հայտարարվում ՀՀ բնակչության նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը սպառնում է կալանավորել բոլոր նրանց, ովքեր օբյեկտիվորեն խոսում են պատվաստման նպատակահարմարության մասին, մի կողմ թողնենք, որ նա բռնապետական պարտադրանք է դրսեւորում պետական աշխատողների նկատմամբ, որոնք փաստորեն , իրավունք ունեն կամ պատվաստվել կամ ՊՌՇ թեստ հանձնել համաձայն առողջապաության նախարարի հրամանի: Այս փոքրիկ միջադեպը խոսում է այն բանի մասին, որ այո, սին են Նիկոլ Փաշինյանի երեք տարիների բոլոր արդարացումները, բոլոր հարցերում, եւ հատկապես պատերազմի վերաբերյալ: Երեք տարի շարունակ մենք նրանից լսում ենք, որ այսինչ հարցում նախկինների այս խումբը խանգարեց, այնին հարցում՝ մյուս խումբը, որ պատերազմը տանուլ տվեցինք, որովհետեւ նախկին <<դավաճանները>> խոչընդոտեցին: Մի խոսով՝ երեք տարի է մենք նրանից լսում ենք, որ իր անհաջողության համար մեղավոր են բոլորը, բացի իրենից:
Նիկոլ Փաշինյանն ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք տվեց՝ ապացուցելով, որ ոչ մեկ եւ ոչինչ չէին կարող խոչընդոտել իրեն, երբ պետական բոլոր լծակները սեփական ձեռքերում է:

Անի Սահակյան

դիտվել է 2105 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am