Ոստիկանությունը կանխեց «հանուն Շուշիի» իրականացվող ակցիան (video)
Մեր խաղաղ ակցիան ավարտում ենք, բայց շարունակելու ենք մեր պայքարը: Ակցիայով մենք ուզում էինք հերթական անգամ բարձրաձայնել, որ Շուշին եղել է ու կլինի հայկական, եւ այս 30 տարվա ընթացքում այնտեղ իրականացվել են մեծածավալ կառուցապատումներ,-ասաց ՆԱՈՒՄ վարչության անդամ Արփի Աբրահամյանը կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ:
«Ասվածի վառ ապացույցը ձեռքիս պաստառն է»,- ասաց ակցիայի մասնակիցը, ապա լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց պաստառի վրա պատկերված՝ տարբեր ժամանակաշրջանների Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
