Էրդողանը Գերմանիա կմեկնի առանց հետախուզման մեջ գտնվող թիկնապահների
Համբուրգ քաղաքում կայանալիք G-20 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կմեկնի 250 հոգանոց պատվիրակությամբ,որը թուրքական կողմը հանձնել է Գերմանիայի իշխանություններին: Պատվիրակության կազմում կա հինգ նախարար և ավելի քան 60 ոստիկան:Պաշտոնական Անկարան անցնող շաբաթվա ընթացքում ինքնակամ թարմացրել է պատվիրակության մեջ ընդգրկված անդամների ցուցակը՝ հանելով այդտեղից Էրդողանի թիկնազորի այն անդամներին, ովքեր հետախուզման մեջ են հայտարարված ԱՄՆ-ում:Համբուրգ քաղաքի ոստիկանության պետ Ռալֆ Մարտին Մեյերը հայտարարել էր, որ եթե G-20 գագաթաժողովի շրջանակում Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի անդամները, ովքեր ԱՄՆ-ում հետախուզման մեջ են հայտարարված, ծեծկռտուք սկսեն, ապա իրենք պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի՝ ընդհուպ մինչև ձերբակալության:
