Ընկերներիս բերման են ենթարկում հողատու եւ դավաճան ասելու համար, ես կրկնում եմ այդ բառերը.պատգամավոր (video)
Եթե իմ ընկերներին բերման են ենթարկում հողատու եւ դավաճան ասելու համար, ես կրկնում եմ այդ բառերը,- կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ակցիա է իրականացնում կառավարության շենքի առջեւ՝ հերթական անգամ ի ցույց դնելով Նիկոլ Փաշինյանի խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը։ Մինչ ակցիայի մեկնարկը՝ ոստիկանության աշխատակիցները կառավարության առջեւ հավաքված քաղաքացիներին հորդորեցին բարձր չխոսել, չգոռալ, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ապա կարճ ժամանակ անց սկսեցին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել:
