Ոստիկանները բերման ենթարկեցին բարձրախոսով խոսող ակցիայի մասնակցին (video)
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է իրականացնում կառավարության շենքի առջեւ՝ հերթական անգամ ի ցույց դնելով Նիկոլ Փաշինյանի խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը։
Մինչ ակցիայի մեկնարկը՝ ոստիկանության աշխատակիցները կառավարության առջեւ հավաքված քաղաքացիներին հորդորեցին բարձր չխոսել, չգոռալ, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել:
