Անահիտ Ավանեսյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը (video)
Չեմ կարծում, որ ձախողել ենք պատվաստման գործընթացը, չեմ էլ կարծում, որ հաջողված կարելի է համարել․ առաջիկայում կտեսնենք՝ ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որ գործընթացն արագանա. Անահիտ Ավանեսյան:
Վարչապետը դժգոհություն արտահայտեց, ինչը տեղին է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք մեր թիրախային կետերին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
