Իրենք ասում են, եթե չարեցիք, մենք գալիս ենք պատժենք.ՀՅԴ–ականներ (video)
ՀՅԴ Երեւանի կոմիտեի անդամները քիչ առաջ Կառավարություն ներկայացրեցին թեստավորման կամ էլ դրանից հրաժարվելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտություն անելու վերաբերյալ իրենց առաջարկը։
«Մենք կոնկրետ առաջարկով եկել ենք այստեղ, քանի որ մեկ շաբաթվա մեջ մարդիկ այդպես էլ չհասկացան՝ ինչ կարելի է անել, որ շահի թե՛ գործատուն, թե՛ աշխատողը, թե՛ պետությունը։ Մեր առաջարկը խրախուսող է եւ կարծում ենք, որ հարցը կլուծվի»,– ասաց կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։
