Եկել է պատիվ ունենալու, բայց պատվախնդրություն չցուցաբերելու ժամանակը

Հայտնի է, որ ԱԺ պատվիրակությունն առաջին այցով Ռուսաստանի դաշնությունում է: Պատվիրակությունը գլխավորում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Իսկզբանե մամուլը գրեց, որ 20 հոգանոց պատվիրակությունում գեթ մեկ ընդդիմադիր պատգամավոր չկա, խորհրդարանից պարզաբանել էին, որ Սիմոնյանն է կազմում, այսինքն ում ուզել, ընդգրկել էր պատվիրակության կազմ: Սակայն այցի առաջին օրը լուսանկարներից հայտնի դարձավ, որ իշխանականների հետ գործուղման են մեկնել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը : Իշխանական պատվիրակությունում նրանց հայտնությունը հետաքրքր պատմություն, ոդիսական ունի: Մեզ հայտնի է դարձել, որ սկզբում երկու ընդդիմադիր խմբակցություններին հրավեր է ուղարկվել , «Հայաստան» դաշինքը Արմեն Գեւորգյանի, իսկ Պատիվ ունեմը Հայկ Մամիջայանի թեկնածություններն են առաջարկել: Երկու պատգամավորների նկատմամբ քրեական գործ կա հարուցված , ստորագրություն են տվել Հայաստանից չհեռանալու մասին, եւ դատարանը սկզբունքորեն թույլ չի տալիս նույնիսկ գործուղման մեկնել: Այս մասին մամուլը բազմիսց է անդրադարձել: Այս անգամ եւս բացառություն չի եղել, նրանց թույլ չեն տվել բացակայել երկրից: Ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, որը հրաժարվել է Արմեն Գեւորգյանին այլ պատգամավորով փոխարինել, «Պատիվ ունեմից» համաձայնել են մեկի փոխարեն երկու պատգամավոր գործուղել Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակության կազմում:

Անշուշտ այս պարագայում երկուսը հարաբերական է, որովհետեւ մամուլում տեղեկություններ կան, որ Իշխան Զաքարյանն ամբողջությամբ գտնվում է իշխանության ազդեցության դաշտում, գրվեց անգամ, որ խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, բայց ինչ-ինչ պատճառներով այն չի ներկայացրել:
Այս համատեքստում դժվար թե ընդդիմությունը Մոսկվա էր մեկնել իշխանություններին հակազդելու, այլ կարծիք ներկայացնելու նպատակով:

Եթե անգամ այդպես է, միայն այն փաստը, որ իշխանությունը միտումնավոր եւ հետեւողականորեն մերժում է գործընկերներին, արգելք դնում Հայաստանից դուրս գալու վրա, ուրեմն պետք է պատվախնդրություն դրսեւորել , հրաժարվել կատարել իշխանության կամայականությունները:

Օրինակ մի քանի օր առաջ, երբ հայաստանյան պատվիրակությունը մեկնում էր ԵԽԽՎ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գործընկերային համերաշխությունից ելնելով հրաժարվեց մեկնել Ստրասբուրգ, քանի որ դատարանը կրկին Արմեն Գեւորգյանին թույլ չէր տվել բացակայել երկրից: Այսինքն մի խմբակցության պատգամավորը հանուն մյուս խմբակցության պատգամավորի չեղարկեց գործուղումը:
Ինչն էր խանգարում պատիվ ունեցողներին նույն վարքագիծը դրսեւորել, երբ խոսքն այս դեպքում իրենց թիմակից Հայկ Մամիջանյանի մասին է: Կարծում ենք ժամանակն է, իսկապես, ոչ միայն պատիվ ունենալու, այլեւ ապացուցելու այդ:

Անի Սահակյան

դիտվել է 1695 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am