Լիովին շրջապատել են «ԻՊ-ի մայրաքաղաքը»
BBC-ին տեղեկացնում է,որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ու արաբական ջոկատների կոալիցիայի հրամանատարությունը հայտնել է, որ ԻՊ ծայրահեղական խմբավորման զինյալները լիովին շրջապատված են իրենց կողմից հռչակված «խալիֆայության մայրաքաղաքում»՝ Սիրիայի Ռաքա քաղաքում: «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի հայտարարության մեջ ասված է, որ փակվել են հարավային ուղղությամբ զինյալների նահանջի հնարավոր ուղիները: Հունիսի սկզբին սիրական ընդդիմության ջոկատները ինքնապաշտպանության քրդական ուժերի, ինչպես նաեւ ամերիկյան օդուժի եւ հրետանու աջակցությամբ հզոր հարձակում են ծավալել 2014 թվականից ԻՊ-ի զինյալների հսկողության տակ գտնվող Ռաքայի վրա: Գնդապետ Ռայան Դիլոնը՝ ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը, որը պատասխանատու է Ռաքայի ազատագրման գործողության համար, հայտնել է, որ «իրենց հրամանատարների կողմից լքված ԻՊ-ի զինյալները ենթարկվում են սիրիական ընդդիմության ուժերի հարվածներին, որոնք քաղաք են մտել մի քանի ուղղություններից»: Նա նաեւ նշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կոալիցիայի զորքերը «ԻՊ-ից շուրջ 20 քառակուսի կիլոմետր տարածք են մաքրել բուն քաղաքում ու նրա մերձակայքում»:
