Նիկոլ Փաշինյանը նորից պոպուլիզմի է դիմում՝ սուտը ստի հետևից

 ԲՀԿ-ականից ՔՊ-ական դարձած Սերգեյ Բագրատյանը ԱԺ նիստում հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու մասին։

Բագրատյանը հիշեցրել է, որ կոմբինատի գլխավոր բաժնետեր «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հայտարարել է Հայաստանի հանքարդյունաբերության մեջ 2 մլրդ ներդնելու մասին, նաև 1.5 մլրդի ներդրման մասին՝ նոր պղնձաձուլարան կառուցելու համար։ «Արձանագրենք մի բան, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է: Ես հույս ունեմ, որ այդ մասնաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը»,- նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վարչապետի աշխատակազմի համասեփականատեր դառնալը մութ ու կասկածելի գործարք է, Փաշինյանը նշել է․ «Եթե այդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե կառավարությունը, այլ մի օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային սեփականատերը լիներ վարչապետի կամ որևէ նախարարի ընտանիքի անդամ, այդ դեպքում կլիներ մութ գործարք։ Այս դահլիճի ոչ իշխանական հատվածում նստող մարդիկ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են, և կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու դրանց պատճառահետևանքային կապը՝ այդ թվում պոտենցիալ դավաճանական գործարքների հետ:

«Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ։ Առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այն համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ․ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ, այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ: Երկրորդը՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, ու այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են, և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,- ասաց ՀՀ վարչապետն ու հավելեց, որ կառավարության մասնակցությունն այդ գործընթացին հենց նրանով է կարևոր, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա:

Փաշինյանի խոսքով՝ կառավարության խնդիրն է՝ մինչև 2025 թվականի հունիսը սկսել նոր պղնձաձուլարանի շինարարությունը: «Իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է փորձենք այնպես անել, որ զուգահեռ տեղի ունենա: Պղնձաձուլարանի և ատոմակայանի շահագործումը գործնականում լավ կլինի, որ համընկնի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով՝ հերթական հողատվական գործարքից առաջ Փաշինյանը հերթական անգամ հայ հանրությանը մատուցում է ստի ու պոպուլիզմի դոզավորված չափաքանակ։

Հայաստանում նոր ատոմակայան սկսելու բանակցություններ վաղուց են սկսվել՝ հաշվի առնելով, որ ՄԱԳԱՏԷ- ն Մեծամորի ատոմոկայանը համարում է հին սերնդի ատոմակայան և առաջարկում է փակել այն՝ փոխարենը էներգետիկ հաշվեկշիռը համալրելու նոր համարժեք աղբյուրներ գտնել։ Որպես գործող ատոմակայանին համարժեք այլընտրանք հայկական կողմը միշտ առաջ է քաշել նոր ատոմակայանի կառուցման գաղափարը՝ շեշտելով, որ բացի ատոմակայանից որևէ այլ էներգետիկ ռեսուրս չի կարող համարժեք լինել Հայաստանի ատոմային էներգիային։ Ահավասիկ Արմենպրեսը հաղորդում է, որ https://armenpress.am/arm/news/424735/arm/
դեռևս 2006 թվականին ՀՀ ԱԺ-ում տեղի են ունեցել «ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որտեղ հայտարարվել է, որ գործող ատոմակայանի ռեսուրսը վերջանում է 2016թ․-ին:

Այդուհանդերձ Հայաստանը կարող է հայտարարել կայանի փակման ժամկետների մասին միայն այլընտրանքային հզորություններ ունենալու դեպքում: Այդ լսումների ժամանակ այն ժամանակվա էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ հանրապետությունում սպառված էլեկտրաէներգիայի 40 տոկոսն արտադրվում է ՀԱԷԿ-ում և վերջինիս հզորությունների փոխարինումն այլ հզորությամբ, քան նոր ատոմայականի կառուցումը` էներգետիկ անվտանգության տեսանկյունից այլընտրանք չունի: Նշվել է նաև, որ կառուցվելիք 1000 մեգավատ հզորությամբ նոր ատոմակայանի շինարարության համար կպահանջվի 1,5 մլրդ դոլար, միաժամանակ գործող բլոկը շահագործումից հանելը կարժենա 300-400 մլն դոլար։

Հայաստանում ցայսօր նոր ատոմակայան չի կառուցվել համապատասխան ներդրումային միջոցների բացակայության պատճառով պայմանավորված։ Եթե «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում իսկապես 4 մլրդ դոլարի ներդրում է կատարելու, ապա անհասկանալի է՝ ինչո՞ւ սպասել մինչև 2025 թվականը, չէ՞ որ պղնձի հանքը նրան փոխանցվել է այսօր։ Որտե՞ղ է այդ ներդրումային պարտավորությունը, կա՞ նման հանձնառություն «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից, թե՞ դա ընդամենը բանավոր առաջարկ է, որը ցանկացած պահի կարող է ջրվել, նաև ըստ անհրաժեշտության օգտագործվել քաղաքական ՊՌ-ի համար։

Սա Նիկոլ Փաշինյանի առաջին համանման սուտը չէ։ Այդ կարգի ստերից հիշատակենք մի քանիսը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը: Այդ գործարանը, սակայն, այդպես էլ արտադրանք չտվեց, բացվեց ու գոնե մի օր չաշխատեց։
2020 թվականին, երբ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, Փաշինյանը հայտարարում էր, որ տնտեսական գործող համակարգի փլուզումը բացառիկ հնարավարություն է ընձեռում ունենալ տնտեսական հեղափոխություն։ 2020 թվականի վերջին Հայաստանը 7,5 տոկոս տնտեսական անկում ունեցավ՝ հայտնի պատճառներով։

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3737 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am