Կապիտուլյանտ բառը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին (video)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կրկին հայտարարեց՝ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է:
«Հարյուր անգամ եմ ասել», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե ինքը եղել է Ստեփանակերտում ու հրավիրել է խորհրդակցություն, լսել է մարդկանց կարծիքները, թե ինչ կարող են անել իրադրությունը փոխելու վերաբերյալ:
«Հնչել են առաջարկներ, ես էլ խնդրել եմ, հանձնարարել եմ, որպեսզի զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել են, կայացրել են որոշում ու ինձ զեկուցել են որոշման ընթացքի մասին», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ որ անընդհատ Լելե Թեփեի մասին ասում են, ինքը ոչ մի անգամ այդ անունը չի տվել:
«Լելե Թեփե օպերացիա, նման հասկացություն չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական նկատառումներով, թե, իբր, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն, գնացեք Լելե Թեփեն վերցրեք, որ դիվիդենտ առաջանա, դա կատարյալ անհեթեթություն է», - ասաց նա:
