Սյուզի Բադոյանի ապտակը Քոչարյանին

44-օրյա պատերազմից մեկ տարի անց , երբ դեռ ամոքված չեն մեր վերքերը, երբ Արցախից մեզ հասնող լուրերը մեր վերքերին աղ են լցնում, պատերազմի՝ դեռ չմորմոքված ցավը վերակենդանացնում։ Թշնամին մեծ թափով շինարարություն է իրականացնում, տարիների տեւողությամբ ծրագրերն ամիսների ընթացքում ավարտելով՝ օդանավակայան, ճանապարհ ու ենթակայան, իսկ մեր իշխանություննեն անգամ մի գրունտային ճանապարհ չենք կարողանում 1 տարվա ընթացքում ասֆալտապատել եւ ավարտին հասցնել, որ անվտանգ երթեւեկենք Սյունիքում։

Փոխարենը նրանք շարունակում են պայքարը քաղաքական հակառակորդների դեմ , ջանք ու եռանդ չեն խնայում ընդդիմությանը վարկաբեկելու, բոլոր մեղքերը նրանց ուսերին բարդելու նրանց չեզոքացնելու համար:
Ահավասիկ, իշխանության կարկառուն ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողների հետ վերջին զրույցից տպավորությունը մեկն է՝ իշխանությունները շարունակում են փայլել ամբարտավանությամբ, ցինիկությամբ ու մարտնչող լկտիությամբ: Կարծես թե ոչ պատերազմի ու պարտության մեղավորներն էին իրենք, ոչ Արցախի հանձնման եւ ոչ էլ հազարավոր զոհերի:
Ոչինչ չի խանգարում Անդրանիկ Քոչարյանին մեղավորներ հռչակել Ռոբերտ Քոչարյանին եւ մնացյալ նախկիններին: Ընդամենը օրերս իրենց իշխանության օրոք բանակում տեղի ունեցած մի կոռուպցիոն գործարքի սկանդալ պայթեց, բայց այս մարդը այսօր հիշում է նախկին գեներալներին, ասում է, որ նրանց դղյակների ամեն մի քարի մեջ ամեն զինվորի ճակատագիր է ամփոփված, եթե այդ քարն առկա է, ապա բանակից է դուրս եկել։ «Իսկ դա նշանակում է, որ դա կարող էր ազդել սպառազինության վրա, սպառազինություն, որը պետք է կրակեր հակառակորդին հեռացնելու համար»։
Պատերազմի ընթացքում իշխանության հանցավոր գործունեության եւ անգործության մասին մեկ տարի է խոսվում է, հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդիկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն ակնհայտ է, որ այսօր մարդիկ պատերազմում պարտությունն այնքան ցավոտ չեն ընկալում, ինչքան ասենք սեփական երեխայի կարատեի մրցույթում կրած պարտություն:

Պատերազմի պարտության մեղավորների փնտրտուքն ավարտվել է, եւ պատերազմից հետո հարուցված քրեական գործերի ճակատագիրն այլեւս ոչ մեկին չի հետաքրքրում, հանրային այս հանդուրժողական մթնոլորտն էլ հանգեցնում է նրան, որ Անդրանիկ Քոչարյանն ու իշխանությունն ինքնին ավելի լկտի ու ցինիկ դառնան, ասենք լրագրողին հորդորեն, որ եթե պատերազմ լինի, ինքն է գնալու առաջնագիծ այն դեպքում, երբ հարազատ որդին դասալիք է , իսկ զարմիկները բանակից թռած: Իշխանության անբարտավանությունն ու հաբռգածությունն այն աստիճանի է հասել, որ Անդրանիկ Քոչարյանը իրեն թույլ է տալիս մինչեւ անգամ ծաղրել լրագրողին. Նա Սյուզի Բադոյանին ասել է, թե իր տեղը վարսավիրանոցում է, նա դրա կարիքն ունի եւ որ լրագրողը պետք է ղուրբան լինի իր որդուն ու այսուհետ իր երեսին չնետի, որ որդին դասալիք է ու չի ծառայել բանակում: Իհարկե, Քոչարյանն իրեն արժանի պատասխանը, կամ ավելի ճիշտ ապտակը ստացավ Բադոյանից, ով պատասխանեց, որ պատգամավորը պետք է ղուրբան լինի բոլորի որդիներին, որոնք պաշտպանեցին հայրենիքը եւ նահատակվեցին, սակայն պետք է հասկանալ, որ մեր անտարբեր ու հանդուրժող վերաբերմունքի հետեւանքով վաղն այս մարդիկ էլ ավելի մարտնչող ու վտանգավոր են դառնալու:

Անի Սահակյան

դիտվել է 8089 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am