Փոխնախարարն ապտակեց Փաշինյանին

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես նաեւ պետական քարոզչական մեքենան փորձում են ՀՀ սահմանների հետ կապված այսօրվա անմխիթար վիճակի պատճառները գցել նախկինների գրպանը, հայտարարում են, որ դեռեւս 2010 թվականին ընդունված Վարչատարածքային օրենքով է որոշվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը եւ որ այդ օրենքով Շուռնուխից ու Որոտանից հետո սկսվում է Ադրբեջանը: Իհարկե նախկինները շուրջ մեկ տարվա ընթացքում փորձում են բացատրել, որ այդ օրենքը ըստ էության կապ չունի Հ պետական սահմանի հետ, ավելին մինչ օրս Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը որոշված չէ, իսկ եթե անգամ ունի, ապա այդ օրենքն ընդունվել է 1995 թվականին՝ Փաշինյանի քաղաքական կնքահոր՝ Լեւոն Տեր Պետրոսյանի իշխանության տարիներին:

Այսօր խորհրդարանում հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխնախարարը նույնպես հերքեց Փաշինյանին՝ ասելով, որ այդ օրենքը պետական սահմանի մասին չէ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, թե կարո՞ղ է արդյոք երկրի պետական սահմանը որոշվել նախկինների կողմից ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով, Տերտերյանն առանց մի վայրկյան մտածելու հայտարարեց՝ ոչ:
Ընդդիմադիրները հիշեցնում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների նկարագրությունը տրվել է դեռևս 2010-ի ընդունված օրենքով։ «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանն ու Արթուր Խաչատրյանը, մասնավորապես հիշեցնելով Տերտերյանի երկարամյա փորձը կառավարությունում, փորձեցին ճշտել:«Դուք նաև լսել եք մեղադրանքները հնչեցված այդ օրենքին, ձևակերպումներին, թե իբր այդ օրենքով նկարագրված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, այդ թվում` Ադրբեջանի հետ: Դուք այս տեսակետի կո՞ղմ եք», - հարցրեց Մինասյանը.«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, ոչ ոք այդպիսի բան չի ասել, համենայն դեպս իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում», - նորերին եւս հիշատակելով փորձեց իրեն ապահովագրել Տերտերյանը:
Արթուր Խաչատրյանն էլ, խոստանալով ուղարկել ձայնագրություններ, նկատեց. «Կարծում եմ` նաև նիստերի արձանագրություններ կան, որտեղ հստակ հստակ հղում է նշվում, որ սահմանը, այսօր թուրքերը եկել են Շուռնուխ, որովհետև 2010 թվականին ընդունվել է օրենքի փոփոխություն, որն ասում է, որ Շուռնուխից արևելք Ադրբեջան է, չնայած որևէ կոնկրետ կորդինատ չկա, թե Շուռնուխից ինչքան հեռու է անցնում Ադրբեջանը»:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը անհասկանալի բառախաղի դիմեց,ասելով, նախ, որ ոչ մեկ չի պնդել, ապա ավելացնելով՝ պնդումն այլ է՝ այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդման կողմ: Այսպիսով, Վաչե Տերտերյանը համալրեց այն պաշտոնյաների շարքը, ովքեր հանդգնում են, լինելով այս կամ այն պաշտոնի, հերքել Փաշինյանի և իր մերձավոր թիմակիցների առաջ քաշած թեզերը: Պարզ ասած՝ Տերտերյանն ապտակեց Փաշինյանին, ով ԱԺ ամբիոնից անձամբ էր պնդում, որ ՀՀ պետական սահմանները կարող են որոշվել վարչատարածքային բաժանման մասին օրենքով, երկար տարիներ այս ոլորտում աշխատած Տերտերյանը իր հերթին հերքում է վարչապետին: Հաշվի առնելով փաստը, որ Փաշինյանը չի ներում այլակարծությունը իր քաղաքական թիմի ներսում, կարելի է սպասել, թե ինչ կտտանքների է ենթարկվելու փոխնախարարը:
 

Անի Սահակյան

դիտվել է 5569 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am