Գիտությունների պետական կոմիտեն ոտնահարել է գիտնականների իրավունքները
Գիտությունների պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մայիսի 11-ի հրամանով սահմանափակում է մտցրել, ըստ որի՝ արգելվում է 70-ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը։ Այս որոշումն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել որոշ գիտական կենտրոններում, ու գիտնականները ստորագրահավաք են սկսել՝ սահմանափակումը հանելու պահանջով, գրել է «Փաստ» օրաթերթը: Թերթի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի արհմիութենական կոմիտեն երեկվա որոշմամբ՝ «խիստ վնասակար է համարել Հայաստանի գիտության զարգացման տեսակետից ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի այն նորամուծությունը, ըստ որի՝ արգելվում է 70-ն անց գիտնականների ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
