«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանի հայտարարությունը

Արա Ղարագյոզյանի հայտարարությունն՝ իր նկատմամբ կարգապական վարույթի վերաբերյալ։ «Սասնա ծռեր»-ի գործով նախօրեին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածից հետո իմ՝ փաստաբան Արա Ղարագյոզյանիս կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով: Դատարանի՝ ՀՀ փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հիմքում դրվել է այն փաստարկը, որ ես սույն թվականի հունիսի 28-ին մամուլին արված հայտարարությամբ նշել եմ, որ նամակը, որն իմ պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է ինձ հանձնել, փաստաբանական գաղտնիք է պարունակել: Հարկ եմ համարում պարզաբանել դատավարության ընթացքում տեղի ունեցածը: Արեգ Կյուրեղյանը դատական նիստից առաջ խնդրեց ինձ վերցնել ծալած նամակը և զգուշացրեց, որ այն փաստաբանական գաղտնիք է պարունակում: Ես վերցրեցի նամակը, սակայն ոստիկանը նամակը խլեց իմ ձեռքից: Ես չէի կարող գուշակել, թե նամակի բովանդակությունը պարունակո՞ւմ էր փաստաբանական գաղտնիք, թե ոչ: Սակայն ես որևէ պատճառ և իրավունք չունեի և չունեմ չվստահելու իմ պաշտպանյալին, այդ իսկ պատճառով լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել եմ, որ Արեգ Կյուրեղյանն ինձ փոխանցել է փաստաբանական գաղտնիք պարունակող նամակ: Նամակն իմ ներկայությամբ չի բացվել, հետևապես ես չէի կարող նամակի բովանդակությունն այլ կերպ որակել: Ինչպես հայտնի է, նամակի բովանդակությունը հրապարակվել է միայն այսօր, ինչը վկայում է, որ ինձ միայն հրապարակման միջոցով է հասանելի դարձել Արեգ Կյուրեղյանի՝ ինձ ուղղված նամակի բովանդակությունը։ Սակայն ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին կամ մասնակիորեն ենթարկվել է այլափոխման, քանի որ նամակն իմ ներկայությամբ չի բացվել և դատական նիստերի դահլիճում չի հրապարակվել: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ուղղված դիմումում նշված «… ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը» մտքին, ապա հայտնում եմ, որ ես չեմ հանդիսանում սուրհանդակ, իսկ դատավորի հիշյալ վարկածն ընդամենն անհեթեթ, մտացածին և, վստահ եմ, ակնհայտորեն ուղղված է ինձ՝ սույն քրեական գործից հեռացնելուն: Բոլորիս քաջ հայտնի է, որ սույն քրեական գործը վայելում է հանրային հնչեղություն, և սա դատավորի համար լավագույն հնարավորությունն է ինձ ստվերել հանրության աչքերում: Բացի այդ, ես պատրաստվում եմ վաղը երկու դիմում ներկայացնել, մեկը՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարցուցելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ ոստիկանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am