Ալիևի պաթոլոգիկ վախերը արցախցի նախագահներից. Նոր պոռթկման պատճառները

Վերջին մի քանի օրերսին «սիրախաղային» հայտարարություններ էին հնչում Հայաստանի ու Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից՝ միմյանց հանդիպելու, բանակցելու պատրաստակամության վերաբերյալ...

Այդ պատրաստակամության տրամադրությունները, սակայն, կրկին փչացրեց Ալիևը...
Ադրբեջանի նախագահը Հայաստանին կոչ է արել հրաժարվել ռևանշի փորձերից և խոստացել է կոշտ արձագանք տալ հայկական կողմի ցանկացած սադրանքի: «Ես դիմում եմ… Հայաստանում նրանց, ովքեր ապրում են ռևանշի զգացումով. մտածե՛ք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել, տեղում է: Մի՛ նյարդայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք, ապա կկարողանաք հանգիստ ապրել: Եթե մեր դեմ կրկին որևէ սադրանք լինի, հայտարարություն կամ գործողություն, մենք ձեր գլուխը կջարդենք՝ ոչ մեկին չնայելով: Ոչ մեկ չի կարողանա ձեզ պաշտպանել»,- ասել է Ալիևը:

Ընդամենը 2-3 օր առաջ «Հանրայինի» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ապա, Փաշինյանը Լիտվայի Հանրապետություն այցի շրջանակում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց՝ «...Ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։ Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»։

Հիշեցնենք, որ France 24-ին սեպտեմբերի վերջին տված հարցազրույցում Ալիևն ասել էր՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա։ Ադրբեջանի ղեկավարն արդեն իսպանական EFE լրատվական գործակալությանը հայտնել է՝ եթե հայկական կողմը պատրաստ է, ինքը ևս պատրաստ է հանդիպման. «Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններ անցկացնել ցանկացած պահի, երբ նա պատրաստ կլինի։ Ես բաց եմ քննարկումների համար և համարում եմ, որ դա կարող է լավ ցուցիչ դառնալ առ այն, որ պատերազմն ավարտված է, և մենք այդ էջը թերթել ենք»։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ եռակողմ ձևաչափով էին հանդիպել։ Հունվարի 11-ին Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումն առաջին էր պատերազմից հետո: Այն տևել էր մոտ չորս ժամ: Դրանից հետո էլ երեք երկրների առաջնորդներն հայտարարություն էին ընդունել, որը վերաբերում էր տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն։

Այսօր Նախիջևանում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները, ու Ալիևը կրկին ձայնի տոնայնությունը բարձրացրեց: Ու դա ունի այլ պատճառներ նույնպես, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հիշեցրեցին, թե ովքեր էին Հեյդար ու Իլհամ Ալիևները, երբ նրանք ստիպված էին արցախցի նախագահների հետ բանակցել:

Իսկ իրականում, ակնհայտ է, որ Ալիևն ու Փաշինյանը «կառուցողական» մի դաշտում են, իսկ արցախցի նախկին նախագահները՝ մեկ այլ կողմում: Ընդ որում, Ալիևն իր ջղաձգությամբ ցույց է տալիս, որ դեռ սարսափում է արցախցի նախկին նախագահներից ու նրանց դեմ է իրական պայքար մղում:

Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանությանը Ալիևը չի համարում հակառակորդ պետության իշխանություն, որը կարող է հակադրվել ադրբեջանական դիրքորոշմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3224 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am